Լոքյանի որդին Գալուստ Գրիգորիչի գլխավոր խորհրդական կնշանակվի. «Հրապարակ»
Պարզվում է` տարածքային կառավարման նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանի՝ օրերս «Հրապարակ»-ի հետ զրույցում արձակած հոգոցներն այնքան էլ արդարացված չէին մինուճար որդի Սերգեյի մասով, քանի որ Սերգեյի աշխատանքի հարցն արդեն իսկ լուծված է. նա կդառնա ԱԺ նախագահ Գալուստ Գրիգորիչի գլխավոր խորհրդականը: Մնում է Գրիգորիչը վերադառնա-ստորագրի հրամանագիրը:
«Միգուցե մտահոգ հայրիկն անհանգիստ է, որ հրամանն ուշանո՞ւմ է: Ի դեպ, կադրային նորամուտ է սպասվում նաև Լոքյանի լավ ընկեր Հովիկ Աբրահամյանի ընտանիքում. նրան, վերջապես, հաջողվել է փեսային` Շենգավիթի հարկայինի պետ Վահան Մամիկոնյանին «առաջ քաշել»»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան