Թալինում թեկնածու է առաջադրել նաև Դաշնակցությունը
Ապրիլի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների առաջադրումների ժամկետն ավարտվել է: Արագածոտնի մարզի Թալին քաղաքում առաջդրվել է չորս թեկնածու: Այստեղ բացի ՀՀԿ-ից ու «Հայկական վերածնունդ» կուսակցությունից թեկնածու է առաջադրել նաև Հայ Հեղափոխական Դաշնակցությունը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջից Panorama.am-ը տեղեկացավ, որ քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու են ՀՀԿ-ական գործող համայնքապետ Սարգիս Արամյանը, Թալինի կոմունալ ծառայության տնօրեն, անկուսակցական Գևորգ Հայկազի Գրիգորյանը, «Հայկական վերծնունդ» կուսակցությունից Գուրգեն Հայկազի Գրիգորյանը, ՀՅԴ-ից՝ ԱԺ գործերի կառավարչությունում առաջին կարգի մասնագետ Տիգրան Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սպիտակում Գագիկ Սահակյանի դեմ կպայքարի Գագիկ Սահակյանը
- Առատաշենում չորս ՀՀԿ-ական պայքարելու են միմյանց դեմ
- Թալինում երկրորդ թեկնածուն է առաջադրվել, Հրազդանում՝ չորրորդ
- «Հայկական վերածնունդ»-ը Թալինի ընտրություններում թեկնածու կառաջադրի
- ԿԸՀ-ն բաշխել է հերթական ՏԻՄ ընտրությունների հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոններ
- Լոռու փոխմարզպետն առաջադրվել է Սպիտակի քաղաքապետի թեկնածու