Հասարակություն 17:46 19/03/2016 Հայաստան

Դու արդեն ամենակարևոր բաները սովորել ես

Կարծեմ էլի գարուն էր։ Գետնանցումից դուրս եկա, ու աստիճաններին կանգնած տղան ուրախ վեր թռավ.
-Վայ, բարև ձեզ, ինձ հիշո՞ւմ եք։
-Վայ՝ հիշում եմ,-ժպտացի ես էլ,-ո՞նց ես։

Աշխատեցի չնկատելու տալ կողքին դրված մանրավաճառի սեղանը։ Չգիտեմ ինչու։ Համենայն դեպս։

-Պապաս մահացավ։ Հիմա մամայիս եմ օգնում փոքրերին պահելու,- բայց ժպիտը չհեռացրեց դեմքից. այդպիսի մարդիկ կան, ժպտում են, որ վատ չզգաս հանկարծ իրենց նեղությունից։ 

Արագ, կիսատ ցավակցեցի։ Սկսեցի ակնդետ նայել բանալիների կախիչներին՝ չոր լեզուն դուրս գցած շուն, փափուկ կրիա...։ Չգիտեմ ինչու սկսեցի նայել։ Երևի որովհետև այդ ժպիտին պատասխանելու բան չունեի։

-Ապրես որ օգնում ես մամայիդ, շատ ապրես։
-Բայց սովորելը կիսատ թողեցի,-տնայինը չարած աշակերտի նման խոստովանելու պես մի բան արեց։
-Ախ՝ դա։ Դա ոչինչ,-ես մի պահ մտածեցի, որ դասարանում նման բառեր չէի ասի,-դա ոչինչ։ Սովորելը ինչ, ամենակարևոր  բանը դու արդեն սովորել ես։
- Հա՞։

Ու հանկարծ թեթևացած շունչ քաշեց։ Կարծես սրտից մեծ բեռ ընկավ։ Կարծես ծնող կորցրած, ուսումը կիսատ թողած, փոքր քույր-եղբայրներին ու մորը անտրտունջ օգնել ցանկացող այս տղային մի բան էր աշխարհում միայն մտահոգում՝ երբ հանդիպի ինձ, ես ինչ կասեմ։ Ես, որ սովորելու կամ սովորեցնելու սիմվոլ էի երևի իր համար...։

Պինդ նայեցի աչքերին, հիշողությանս մեջ ժպտուն ուժը պահելու, սեղմեցինք իրար ձեռք, գնացի։

Մի քանի օր հետո հանդիպեցի մորը։ Ինչ հեռացել էինք՝ գործի, թե հանգամանքների բերումով, ոչ դրանից առաջ, ոչ դրանից հետո ոչ տղային, ոչ մորը էլ չեմ տեսել։ Երևի նախախնամությունը ուզում էր այս պատմությունը ավարտուն դառնա։

Մայրը քայլում էր տղայի ժպիտից դեմքին, երկու երեխաների ձեռքերը բռնած, պայուսակները մեջքներին, թեթև ու շտապ։ Բարևեցինք նույն հանկարծակի եկած «վայ»-ով։
...
-Գիտեք, երեխաներին հանեցի այն դպրոցից, Ձեզնից հետո էլ այն չէր։ Հիմա քաղաքի կենտրոն եմ բերում։ Թող լավ դպրոցում սովորեն։ 

Բաժանվեցինք։
Ես պատկերացնում էի, թե պիտի խեղճացած լինեն, պիտի պատմի ինչ դժվար է քաշել առօրյան։ Կամ որ չպատմի էլ, չէի պատկերացնում, որ մեծ տղան երբ ասում էր՝ օգնում եմ մայրիկիս, դրա մեջ փոքրերին լավ դպրոց, լավ ուսում ապահովելն էր մտնում...։

Չգիտեմ ինչպես է ապրում հիմա այդ ընտանիքը, բայց համոզված եմ՝ նուրբ ժպիտով, որ հաստատ նվիրում են մարդկանց, որ հանկարծ դիմացինները իրենց նեղությունից չնեղվեն։ Առանց պարտավորանքի իրար օգնելով։ Իրենից պակասածը եղբայր-քույրերին մեծ սրտով նվիրելով։

Վաղը էլի գարուն է։
Վաղը մանուկների օրհնության օրն է։
Եկեք դրա հետ համ էլ շնորհակալ լինենք երեխաներին, որ, այսքան անբռնազբոս, ուժի ու խաղաղության դասեր են տալիս մեզ։



Անահիտ Ոսկանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:02
Սպանված զինծառայողը տան միակ տղան է. ՊՆ-ն դեպքի մասին լռում է
Այսօր բանակում զոհ ունենք։ Այս մասին հայտնում է լրագրող Սյուզի Բադոյանը։ Panorama.am-ը փորձեց լուրի իսկությունը ճշտել ՊՆ խոսնակ Արամ...
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀՀ-ի օկուպացված շուրջ 200 քառ. կմ տարածքի հարցը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ. Սուրեն Պապիկյան
«Բանակի խնդիրն է պաշտպանել Հայաստանի 29 հազար 743 քառակուսի կիլոմետեր Հայաստանի սուվերեն տարածքը»
Աղբյուր` Panorama.am
15:46
ՀՀ ԶՈւ-երը դարձել են Հնդկաստանի ռազմարդյունաբերության գովազդային վահանակը. Գեղամ Մանուկյան
«ՀՀ ԶՈւ-երը դարձել են Հնդկաստանի ռազմարդյունաբերության գովազդային վահանակը,  երեկ ամբողջ հայկական մամուլը գրում է՝ էս ինչ հրթիռն...
Աղբյուր` Panorama.am
15:26
Սուտ-վախեր-բռնաճնշումներ՝ սա է ձեր կառավարման շղթան, որի վրա անհնար է դիմադրողականություն ունեցող պետություն կառուցել. Գալստյան
 ««Մենք դպրոց կառուցել չգիտենք»,  նորակառույց դպրոցներ այցից հետո հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։  Համաձայն եմ այս...
Աղբյուր` Panorama.am
15:16
Ցուցմունք կորզելու համար ոստիկանների կողմից եղել է դաժան վերաբերմունք. ԵԽ կոմիտե
Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման հանձնաժողովը Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Իշխանության սրտի օլիգարխների մոտ աճում է հարկային ստվերը, իսկ դրանից դուրս՝ հարկային տեռորը. Թադևոս Ավետիսյան
«Բյուջեի հարկային ծրագրված մուտքերը թերակատարվում են շուրջ 8 %-ով, կամ 150 մլրդ դրամով և սա այն դեպքում երբ տնտեսական աճը կազմել է շուրջ 6...
Աղբյուր` Panorama.am
14:54
ԵԽ խոշտանգումների կոմիտեն պահանջում է փակել «Նուբարաշեն» ու «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ-ները
Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման հանձնաժողովը Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:36
Ստում են, լկտի սուտ են խոսում. Վահագն Ալեքսանյանը՝ ՔՊ-ի կողմից քաղաքական ճնշումների մասին
«Մեր խմբակցությունը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ամեն ինչ անելու է, որպեսզի տեղի ունենան...
Աղբյուր` Panorama.am
14:36
«Գոյ» թատրոնը շուտով նոր ներկայացում է անելու՝ հենց դրսում. Գուրգեն Սարգսյան
«Մեզ հասցրեցին դռնեդուռ ընկնելուն։ ԿԳՄՍ նախարարությունում շատ են անգրագետները»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գոյ թատրոնի...
Աղբյուր` Panorama.am
13:55
«Գոյ»-ի դերասանուհի. Հունվարի 30-ից օտարվել եմ իմ մասնագիտությունից
«Բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ եմ զգում, որ չեմ կարողանում բեմ դուրս գալ։ Վերջին անգամ բեմ եմ դուրս եկել հունվարի 30-ին, խաղացել եմ...
Աղբյուր` Panorama.am
13:43
Նոյեմբերի 16-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում
Երևանում նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-ին, 15-ին, 18-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-ին և...
Աղբյուր` Panorama.am
13:29
Մինչև դեկտեմբերի 2-ըտեղամաս առ տեղամաս փակ է լինելու Շահումյան 4-րդ փողոցը
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի նոյեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 2-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն, տեղամաս առ...
Աղբյուր` Panorama.am
13:07
Կենտրոնի թաղապետարանի ձերբակալված պաշտոնյաները կալանավորվեցին
Հակակոռուպցիոն կոմիտեն Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի պաշտոնյաներին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։ Քիչ առաջ...
Աղբյուր` Panorama.am
12:58
Անասնագոմի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով խոշոր եղջերավոր կենդանիներ են սատկել
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 13-ին, ժամը 07:02-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
12:47
Թոշակառուները պետք է գոհ լինեն, որ չեն առաջարկում բարձր կենսաթոշակ ստանալու համար ատեստացիա անցնեն. Գեղամ Նազարյան
«Հերոսը նա է, ով մարտի դաշտում վտանգում է իր կյանքը հանուն երկրի և պետության, սա քննարկման ենթակա չէ, թե հետո էլ ով է հերոս»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
12:30
ՈՒՂԻՂ. «Գոյ»-ի անձնակազմի բողոքի ակցիան ՄԻՊ գրասենյակի դիմաց
«Գոյ» թատրոնի անձնակազմը ՄԻՊ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում։ Վերջին օրերին նստացույց իրականացրած դերասանները նշեցին,...
Աղբյուր` Panorama.am
12:18
Անմիջապես ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս բոլոր հայ գերիներին. ԱԺ հայտարարության նախագիծը
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ներկայացրել են «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների...
Աղբյուր` Panorama.am
11:53
Վրաստանի նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ հունվարի սկզբին
Վրաստանում նախագահական ընտրությունները, ենթադրաբար, տեղի կունենան 2025 թվականի հունվարի սկզբին․ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտնել է վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
11:37
Հորս ձերբակալությունը շատ հստակ ուղերձ էր՝ ոչ մի հայ անվտանգ չէ. Ռուբեն Վարդանյանի որդի
«Մենք պետք է ավելի շատ խոսենք քաղբանտարկյալների մասին, պետք է ավելի շատ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա»։
Աղբյուր` Panorama.am
11:31
«Զվարթնոց»-ում հայտնաբերել են օդանավակայանի աշխատակցի մարմինը
Նոյեմբերի 8-ին ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը
«Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) հատվածում...
Աղբյուր` Panorama.am
11:08
Ադրբեջանը սպառնում է՝ ամենատարբեր միջոցներով հասնելու են Հայաստանի նկատմամբ ճնշումների և պատժամիջոցների. Աբրահամյան
«Հայաստանի իշխանությունը միակ բանը, որն անում էր, իրականությունից փախուստն էր»
Աղբյուր` Panorama.am
11:05
Քննարկվել են Հայաստանում «Ericsson»-ի գործունեությանը և համագործակցության հետագա հնարավորություններին վերաբերող հարցեր
Նախօրեին Շվեդիա այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ստոկհոլմի քաղաքային խորհրդի նախագահ Օլլե Բուրելի հետ։...
Աղբյուր` Panorama.am
10:53
Բորբոսասնկեր, միկրոօրգանիզմներ «Ռագմակ»-ի գործարանի արտադրած տոմատում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ռագմակ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ի՞նչ պաշտոն է պատրաստել Թրամփը Իլոն Մասկի համար
ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ  SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար, միլիարդատեր Իլոն Մասկը...
Աղբյուր` Panorama.am
10:38
«Գոյ» թատրոնի անձնակազմն այսօր ակցիա կանի ՄԻՊ գրասենյակի մոտ
«Գոյ» թատրոնի դերասանները արդեն 6 օր է նստացույց են անում թատրոնի մուտքի մոտ։ Նրանց պահանջն է՝ «ԿԳՄՍ Նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am
10:33
Քաղաքացին ԱԺ շենքի մոտ սպառնացել բենզինը լցնել վրան ու պտուտակահանը մտցնել կոկորդը
Նոյեմբերի 12-ին ժամը 13:00-ին Ազգային ժողովի շենքին է մոտեցել մի քաղաքացի, ով իր բանավոր հայտարարությամբ հայտնել է, որ Գավառում ունի հողային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան
10:59 13/11/2024

Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}