Սպիտակում Գագիկ Սահակյանի դեմ կպայքարի Գագիկ Սահակյանը
Ապրիլի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների համար առաջադրումների ժամկետը լրացավ երեկ՝ ժամը 18-ին: ԿԸՀ պաշտոնական կայքէջից Panorama.am-ը տեղեկացավ, որ Սպիտակի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է 4 թեկնածու: Նրանցից երեքը ՀՀԿ-ական են, սակայն որևէ մեկը կուսակցության կողմից առաջադրված չէ: Հիշեցնենք, որ նման իրավիճակ է նաև Արմավիրի մարզի Առատաշեն համայնքում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ինքնաառաջադրվել է Լոռւ փոխմարզպետ, ՀՀԿ-ական Վանիկ Ասատրյանը: Նրանից հետո առաջադրվել է Սպիտակի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Գագիկ Հենրիկի Սահակյանը, ով քաղաքը ղեկավարում է 2008-ից: Ուշագրավ է, որ առաջադրված մյուս ՀՀԿ-ականը ևս Գագիկ Սահակյանն է, բայց հայրանունը՝ Ալբերտի:
Չորրորդ առաջադրվածը անկուսակցական Ռոբերտ Աղումյանն է:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված Արարատի, Արմավիրի, Լոռու, Վայոց Ձորի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի 36 համայնքներում, 33-ում համայնքապետ են ընտրելու:
Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի մարտի 30-ին և կշարունակվի մինչև ապրիլի 15-ը: Թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ կարող են ներկայացնել մինչև ապրիլի 7-ը՝ ժամը 18:00-ն:
Հարակից հրապարակումներ`
- Առատաշենում չորս ՀՀԿ-ական պայքարելու են միմյանց դեմ
- Թալինում երկրորդ թեկնածուն է առաջադրվել, Հրազդանում՝ չորրորդ
- «Հայկական վերածնունդ»-ը թեկնածու կառաջադրի Գետափում
- «Հայկական վերածնունդ»-ը Թալինի ընտրություններում թեկնածու կառաջադրի
- ԿԸՀ-ն բաշխել է հերթական ՏԻՄ ընտրությունների հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոններ
- Լոռու փոխմարզպետն առաջադրվել է Սպիտակի քաղաքապետի թեկնածու
- Արթուր Միսակյանի նախընտրական շտաբը ղեկավարելու է Լևոն Դոխոլյանը
- Սասուն Միքայելյանը մասնակցելու է Հրազդանի քաղաքապետի ընտրություններին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին