Ամալյա Շառոյանը 14-րդն էր աթլետիկայի աշխարհի առաջնության որակավորման փուլում
Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Ամալյա Շառոյանին չհաջողվեց աշխարհի առաջնության կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
ԱՄՆ Պորտլանդ քաղաքում ընթացող աշխարհի առաջնության կանանց 400 մետր արագավազքի որակավորման փուլում Շառոյանը զբաղեցրել է 14-րդ տեղը՝ 55,13 վայրկյան արդյունքով: Կիսաեզրափակչի ուղեգիր են նվաճել 1-12-րդ տեղերն զբաղեցրած մարզիկները:
Աթլետիկայի մեծահասակների աշխարհի առաջնությունը վարկանշային էր Ռիոյի Օլիմպիական խաղերի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում