Առնոլդ Շվարցենեգերը մտադիր է վերադառնալ էկրան
Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը խաղալու է հերթական «Տերմինատոր» ֆիլմում՝ մարմնավորելով գլխավոր հերոսին: lifenews.ru կայքի հաղորդմամբ, ֆիլմի վեցերորդ մասը նկարահանելու նախագիծը, որի մասին հայտարարել է դերասանը, անսպասելի էր, քանի որ նախորդ տարի ներկայացված ֆիլմի հինգերորդ մասը տապալվել էր:
Շվարցենեգերը խոստովանել է, որ անհամբերությամբ է սպասում, թե երբ է վերադառնալու էկրան:
Առնոլդ Շվարցենեգերը խաղացել է «Տերմինատոր» ֆիլմի հինգ մասից չորսում: Նա հրաժարվել է նկարահանվել միայն չորրորդ մասում: «Տերմինատոր» ֆիլմի առաջին մասը Ջեյմս Քեմերոնը նկարհանել է 1984 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում