Վերջին տարիներին Արցախում արձանագրվել է զբոսաշրջիկների թվի կտրուկ աճ
Վերջին տարիներին Արցախում արձանագրում է զբոսաշրջիկների թվի կտրուկ աճ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը:
Նրա խոսքերով՝ մինչև 2014թ-ը տարեկան 30-40 տոկոս աճ է գրանցվել:
«Նման աճ մենք ունեցել ենք մինչև 2014 թվականը, սակայն 2014թ-ին տուրիզմի ոլորտում գրանցվեց փոքր-ինչ անկում, իսկ 2015-ին տարին ամփոփեցինք 13 տոկոս աճով»,- նշեց նա՝ հավելելով, որ հիմնականում Արցախ են գալիս ԱՄՆ-ից, Եվրոպայից, Ռուսաստանից:
Ի դեպ, վերջին տարիներին Արցախում իրենց հանգիստը ցանկանում են անցկացնել ռուս հայտնի բիզնեսմեններ, արվեստագետներ:
Սերգեյ Շահվերդյանը նշեց, որ, ընդհանուր առմամբ, Արցախում զբոսաշրջության զարգացումն ընթանում է ակտիվ տեմպերով: Այստեղ զարգացում է ապրում հնագիտական, մշակութային, քայլարշավային տուրիզմը:
Ըստ նրա՝ զբոսաշրջիկներին փորձում են գրավել ոչ միայն տաճարներով, այլև յուրահատուկ ճարտարապետական կառույցներով, որոնք գոյություն ունեն Արցախում:
«Վերջին տարիներին ձևավորել են արգելոցներ, այդ թվում՝ Տիգրանակերտի պատմամշակութային, «Ազոխի քարանձավ» պետական բնապատմական արգելոցը, «Տողի մելիքական ապարանք» արգելոցը»,- ասաց նա:
Նշվեց նաև, որ աշխատանք է տարվում գյուղական տուրիզմը զարգացնելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Արցախը հավասարաչափ հոգ է տանում հուշարձանների պահպանմանը՝ անկախ դրանց էթնիկական պատկանելիությունից. Սերգեյ Շահվերդյան
- Ադրբեջանը խոչընդոտում է միջազգային ցուցահանդեսներում Արցախի մասնակցությանը. Սերգեյ Շահվերդյան
- Նիկոլ Դումանի տուն-թանգարանը նպաստել է Արցախի զբոսաշրջային ներուժի զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը. տնօրեն
- Օտարերկրացիներն Արցախ ավելի շատ են գնում ու ավելի երկար մնում
- Արցախ. Տարեցտարի ավելացող զբոսաշրջիկների թվի ու մուտքի արտոնագրի ստացման մեխանիզմների մասին(լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան