Արցախը հավասարաչափ հոգ է տանում հուշարձանների պահպանմանը՝ անկախ դրանց էթնիկական պատկանելիությունից. Սերգեյ Շահվերդյան
Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը հավասարաչափ հոգ է տանում հուշարձանների պահպանմանը՝ անկախ դրանց էթնիկական պատկանելիությունից։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը:
Նրա խոսքերով՝ դրա լավագույն ապացույցն այն է, որ Արցախի իշխանությունները մասնակի վերանորոգել են Շուշիի Վերին Մզկիթը, լավ վիճակում է գտնվում նաև Ներքին մզկիթը, բացի այդ պահպանվում է Աղդամի մզկիթը և բաց է զբոսաշրջիկների համար։
«Արցախ գալիս են նաև զբոսաշրջիկներ մուսուլմանական երկրներից, և ի տարբերություն Ադրբեջանի՝ նրանք կարող են տեսնել, որ Ղարաբաղում պահպանվում է այլ կրոնների մշակութային ժառանգությունը։ Կրոնական և մշակութային ժառանգությունից բացի, դա կարևոր է նաև Ղարաբաղում զբոսաշրջության զարգացման համար»,- ընդգծեց Սերգեյ Շահվերդյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը խոչընդոտում է միջազգային ցուցահանդեսներում Արցախի մասնակցությանը. Սերգեյ Շահվերդյան
- Օտարերկրացիներն Արցախ ավելի շատ են գնում ու ավելի երկար մնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան