ԵՄ կազմից դուրս գալը կարող է «շոկ» լինել Մեծ Բրիտանիայի տնտեսության համար
Եվրամիության կազմից դուրս գալը կարող է «լուրջ շոկ» լինել բրիտանական տնտեսության համար: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` այս մասին նշվում է «CBI» հետազոտական խմբի հաշվետվությունում:
Աղբյուրի փոխանցմամբ`շեշտվում է, որ դաշինքի կազմից դուրս գալուց հետո առաջիկա 4 տարում Միացյալ Թագավորությունը կարող է կորցնել 145 միլիոն դոլար:
Բացի դրանից, ըստ հետազոտողների, մոտ 995 հազար մարդ կորցնի իր աշխատանքը, իսկ մինչև 2020 թ գործազրկության մակարդակը կբարձրանա 2-3 տոկոսով:
Արդյունքում՝ ԵՄ-ից դուրս գալու դեպքում, բրիտանական տնտեսության հնարավոր կորուստները կկազմեն երկրի տարեկան ՀՆԱ-ի մոտ 5 տոկոսը:
Նշենք, որ ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի մնալու վերաբերյալ հանրաքվեն կկայանա այս տարվա հունիսի 23-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան