Հայաստանից շեֆ-խոհարարը լավագույնն է ճանաչվել Հնդկաստանում կայացած խոհարարների օլիմպիադայում
Հայուհի Աննա Մաթևոսյանը Հնդկաստանում կայացած Երիտասարդ խոհարարների օլիմպիադայում ճանաչվել է լավագույն մասնակիցը: «ՄԻՐ-24»-ը գրում է, որ «Լավագույն մասնակից» անվանակարգում ներկայացված են եղել շեֆ-խոհարարներ 50 երկրից:
«Պետք է պատրաստեինք կամ ազգային, կամ եվրոպական ճաշատեսակ: Մենք, բնականաբար, ընտրեցինք ազգայինը»,- ասել է խոհարարը:
Նրա պատրաստած կերակրատեսակի բաղադրության մեջ եղել է՝ բրինձ, կարտոֆիլ՝ արտաքին շերտը, որի մեջ լցվել է մանր կտրատած և մի քիչ եփված սունկ, գազար և պղպեղ:
Խոհարարները պատրաստել են նաև աղանդեր:
«Այստեղ խնդիր ունեցանք. այն ուղղակի կորել էր սառնարանից: Բայց ամեն ինչ անցավ»,- ասել է Աննան:
Ռեստորանի ղեկավարությունը որոշել էր ներառել Աննայի պատրաստած կերակրատեսակը իր ճաշացանկում: Հայուհին արդեն սկսել է մշակել նոր բաղադրատոմսեր հերթական խոհարարական մրցույթների համար: