Հայաստանում բնական հյութերի արտադրության ծավալները 33.2%-ով նվազել են
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016թ.-ի հունվարին Հայաստանում արտադրվել է 2 813.3 հազար լիտր ոչ ալկոհոլային ըմպելիք: Նախորդ տարվա համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 3,3%-ով:
Նշված ժամանակահատվածում Հայաստանում բնական հյութերի արտադրության ծավալներն անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ նվազել են 33.2%-ով և կազմել 557.5 հազար լիտր:
Ինչ վերաբերում է հանքային ջրերի արտադրությանը, ապա հունվարին ծավալները նվազել են 9,2 տոկոսով: Ըստ հրապարակման՝ 2015թ-ի հունվարին հանրապետությունում արտադրվել է 1 563.7 հազար լիտր հանքային ջուր, իսկ այս տարի՝ 1 420.2 հազար լիտր:
Նշենք նաև, որ հանրապետությունում այս տարվա հունվարին արտադրվել է 1 379.0 հազար լիտր աղբյուրի ջուր, իսկ 2016թ-ի հունվարին՝ 1 291.9: