Wall Street Journal. Թուրքիայի զբոսաշրջությունը խոշոր կորուստներ է կրում
Թուրքիայի զբոսաշրջությունը խոշոր կորուստներ է կրում Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա ճգնաժամի և պարբերաբար կրկնվող ահաբեկչական գործողությունների հետևանքով: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` այս մասին գրում է «Wall Street Journal» պարբերականը:
Պարբերականը նշում է, որ 2001-2014 թթ ընթացքում զբոսաշրջություն ոլորտում Թուրքիայի եկամուտները եռապատկվեցին` հասնելով 34,3 մլրդ դոլարի: Այս ոլորտում աշխատում էր շուրջ 1 մլն մարդ, ինչը կազմում է երկրի աշխատունակ բնակչության շուրջ 7 տոկոսը:
Ըստ «Wall Street Journal»-ի` իրավիճակը կտրուկ փոխվեց այն բանից հետո, երբ թուրքական օդուժը խոցեց ռուսական Су-24 ռմբակոծիչը, ինչից հետո Մոսկվան տնտեսական պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի նկատմամբ:
Բացի դրանից, ըստ պարբերականի, ոլորտի վրա իրենց բացասական ազդեցությունը թողեցին նաև պարբերաբար կրկնվող ահաբեկչական գործողությունները:
Այս առումով` «Wall Street Journal»-ը մեջբերում է, աշխարհում խոշորագույն «TUI Group» զբոսաշրջային օպերատորի և գերմանական զբոսաշրջության ասոցիացիայի տվյալները, ըստ որոնց Թուրքիա նախատեսված այցելությունները 2015 թ համեմատությամբ նվազել են 40 տոկոսով, իսկ հարյուրավոր հյուրանոցներ վաճառքի են հանվել:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան