Հունաստանում արգելափակված է ավելի քան 50 հազար փախստական
Ռուսական «РИА» գործակալությունը հայտնում է, որ միգրացիոն ճգնաժամի հաղթահարմամբ զբաղվող համակարգող կենտրոնի տվյալների համաձայն՝ մարտի 21-ի դրությամբ Հունաստանում գտնվում են 50,411 փախստականներ և ներգաղթյալներ:
Մի քանի օրվա ընթացքում Թուրքիայի առափնյա շրջաններից հունական կղզիներ է ներթափանցել 1,662 ներգաղթյալ, որոնց թվում՝ 698 հոգի՝ Լեսբոս կղզի և ևս 830 հոգի՝ Խիոս կղզի:
Մեկ շաբաթ առաջ Հունաստանում գտնվող ներգաղթյալների թիվը չէր գերազանցում 44,5 հազարը:
Հունաստանի և Թուրքիայի միջև Եվրամիության գագաթաժողովի շրջանակներում ձեռք բերված համաձայնույան հիման վրա մարտի 20-ից հետո Թուրքիայի տարածքից անօրինական ճանապարհով Հունաստանի տարածք ներթափանցած միգրանտները հետ են ուղարկվելու Թուրքիա:
Ընդ որում այդ գործընթացքում ներգաղթյալների քաղաքացիությունը հաշվի չի առնվելու: Թուրքիան մարտի 20-ից հատուկ ներկայացուցիչների է ուղարկելու հունական կղզիներ, որոնք զբաղվելու են ներգաղթյալների հետ տեղափոխմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին