ԵԱՀԿ նախագահող Գերմանիան ու Մինսկի խումբը կոչ են անում հետևել ԼՂ հակամարտության հրադադարին
ԵԱՀԿ-ում Գերմանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչ Գերնոթ Էրլերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) և Պիեռ Անդրյոյի (Ֆրանսիա) վերահսատատում են իրենց հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային ճանապահով կարգավորման հարցում։ Այս մասին ասված է ԵԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ։
«Բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու համար անհրաժեշտ է, որպեսզի կողմերը ձեռնարկեն բոլոր միջոցները բռնություններից խուսափելու համար, հատկապես շփման գծին և հայ-ադրբեջանական սահմանին բնակվող քաղաքացիական բնակչության դեպքում։ Այս առնչությամբ մենք ողջունում են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի՝ Նովրուզի և Զատիկի տոների օրերին հրադադարի ռեժիմի պահպանման կոչը։ Կողմերին հորդորում ենք տարածաշրջանի ժողովուրդներին հնարավորություն ընձեռել տոները խաղաղության մեջ դիմավորելու համար»,- ասված է հայտարարության մեջ, որում նշվում է, թե համանախագահները Գերմանիայի ԵԱՀԿ նախագահության աջակցությամբ կշարունակեն կողմերի հետ աշխատանքը կարգավորման բաղադրիչների, բռնության աճը նվազեցնելուն միտված միջոցների և ժողովրդական շփումները խրախուսող ծրագրերի ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԶՈւ-ն պատրաստ է խստորեն պահպանել հրադադար ՀՀ սահմաններում. ՊՆ -ն արձագանքել է Կասպրշիկին
- Անջեյ Կասպրշիկը Զատիկի և Նովրուզի տոներին ընդառաջ հորդորում է հետևել հրադադարի պահպանմանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին