ԶԼՄ-ներ. Հյուսիսային Կորեան նոր հրթիռներ է փորձարկել
Հյուսիսային Կորեան նոր հրթիռներ է փորձարկել, որոնցից մի քանիսը նետվել են Ճապոնական ծովի ուղղությամբ: «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին գրում են հարավկորեական լրատվականները:
«Հյուսիսային Կորեն այսօր մի քանի միջին հեռավորության հրթիռներ է արձակել Արևելյան ծովի (Ճապոնական ծով) ուղղությամբ՝ Համհիմ հյուսիսային նահանգի տեղանքներից»,- հայտարարել են Հարավային Կորեայի զինված ուժերի ղեկավար մարմնից:
Ինչպես նշվում է, Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռները հաղթահարել են ավելի քան 200 կմ հեռավորություն: Միաժամանակ նշվում է, որ այս կապակցությամբ Հարավային Կորեայի զինուժը բերվել է մարտական պատրաստվածության և իրականացնում է իրավիճակի մանրամասն վերահսկողություն:
Կորեական թերակղզում իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ այս տարվա սկզբին Հյուսիային Կորեան սկսեց իր հրթռիների և արբանյակների փորձարկումները: Ի պատասխան՝ մարտի 2-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունեց մինչև այս եղած խստագույն պատժամիջոցների փաթեթն ընդդեմ Հյուսիսային Կորեայի, ինչին Փհենյանը արձագանքեց՝ ասելով, թե փորձարկումների իրականացումը իրենց ինքնապաշտպանական իրավունքն է:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին