Դատարանը մեղավոր է ճանաչել Նադեժդա Սավչենկոյին
Ռոստովի մարզի Դոնեցկի քաղաքային դատարանը ուկրաինացի նախկին զինվորական Նադեժդա Սավչենկոյին մեղավոր է ճանաչել Լուգանսկում ռուս լրագրողներին սպանելու մեջ: Հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Ինչպես նշվում է, համաձայն դատարանի մեղադրական եզրակացության, Սավչենկոն մեղավոր է ճանաչվել ոչ միայն ռուս լրագրողների սպանության մեջ, այլ քաղաքացիական բնակչության նկատմամբ մահափորձի իրականացման, ինչպես նաև Ռուսաստանի սահմանն անօրինական հատելու մեջ:
Ուկրաինացի նախկին զինվորականի պատիժը դատարանը վերջնականորեն կհրապարակի վաղը: Նշվում է, որ Սավչենկոն ավելի վաղ հայտարարել էր դատարանի որոշումը չբողոքարկելու մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան