Խնկոյանում եղբոր աղջիկն առաջադրվել է գյուղապետի դեմ
Լոռու մարզի Խնկոյան համայնքում ապրիլի 17-ին գյուղապետ են ընտրելու: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջից Panorama.am-ը տեղեկացավ, որ համայնքում առաջադրված է երկու թեկնածու:
Մեկը, ինչպես համայնքների մեծ մասում, ՀՀԿ-ական գործող գյուղապետն է՝ Վարուժան Համբարձումյանը: Առաջադրված մյուս թեկնածուն կին է՝ անկուսակցական Ռուզաննա Համբարձումյանը:
Պարզվում է, որ Ռ. Համբարձումյանը Խնկոյանի գյուղապետի եղբոր աղջիկն է:
Panorama.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ական ինքնառաջադրված գյուղապետը խոստովանեց, որ իրենք ազգականներ են:
«Որպես մրցակից պետք է մի թեկնածու էլ լիներ: Մենք էլ որոշեցինք իր թեկնածությունը դնել»,-ասաց Վարուժան Համբարձումյանը, ավելացնելով, որ դեռ հստակ չգիտեն՝ վերջում ինչ են անելու:
Հիշեցնենք, որ գործող ԸՕ համաձայն, ընտրությունները կայանում են, եթե առնվազն երկու թեկնածու է առաջադրվում:
Ապրիլի 17-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված Արարատի, Արմավիրի, Լոռու, Վայոց Ձորի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի 36 համայնքներում, որից 33-ում համայնքապետ են ընտրելու: Առաջադրումների ժամկետն ավարտվել է մարտի 18-ին՝ ժամը 18-ին:
Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի մարտի 30-ին և կշարունակվի մինչև ապրիլի 15-ը: Թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ կարող են ներկայացնել մինչև ապրիլի 7-ը՝ ժամը 18:00-ն:
Հարակից հրապարակումներ`
- Սպիտակում Գագիկ Սահակյանի դեմ կպայքարի Գագիկ Սահակյանը
- Առատաշենում չորս ՀՀԿ-ական պայքարելու են միմյանց դեմ
- Թալինում երկրորդ թեկնածուն է առաջադրվել, Հրազդանում՝ չորրորդ
- «Հայկական վերածնունդ»-ը թեկնածու կառաջադրի Գետափում
- «Հայկական վերածնունդ»-ը Թալինի ընտրություններում թեկնածու կառաջադրի
- ԿԸՀ-ն բաշխել է հերթական ՏԻՄ ընտրությունների հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոններ
- Լոռու փոխմարզպետն առաջադրվել է Սպիտակի քաղաքապետի թեկնածու
- Արթուր Միսակյանի նախընտրական շտաբը ղեկավարելու է Լևոն Դոխոլյանը
- Սասուն Միքայելյանը մասնակցելու է Հրազդանի քաղաքապետի ընտրություններին