Ամբողջությամբ և լիարժեք կարելի է օգտագործել «Զվարթնոց»- կլոր շենքի ողջ տարածքը. Ա.Թարխանյան
««Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների այն պատճառաբանությունները, թե կլոր շենքը չի համապատասխանում սեյսմիկ չափանիշներին, տարածքները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, իրականում այդպես չէ»,- «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի՝ օդանավակայանների միջազգային պահանջներին համապատասխանեցման առաջարկների քննարկման ժամանակ ասաց օդանավակայանի կլոր մասնաշենքի ճարտարապետներից Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը և ներկայացրեց իր կողմից մշակված նախագիծ, որի համաձայն ամբողջությամբ և լիարժեք կարելի է օգտագործել օդանավակայանի հին շենքի ողջ տարածքը, իսկ արդիականացնելու համար անհրաժեշտ է է մոտ 30 միլիոն դոլար:
«Կարծում եմ, որ ինչ-որ միտումնավոր մոտեցում է սեփականատիրոջ կողմից նման պատճառաբանությունները, որովհետև, ըստ կառավարության հետ կնքած պայմանագրի, այն ինչ կկառուցի, կդառնա իր սեփականությունը, իսկ ինչը կվերանորոգի, մնում է Հայաստանի սեփականությունը: Բնական է, որ իրեն ձեռնտու է նորը կառուցել»,- ասաց նա:
Ա.Թարխանյանի խոսքով, պետք է ստեղծել տեղացի և արտասահմանցի ճարտարապետներից կազմված մի խումբ և փորձել միասին աշխատել ու նոր լուծումներ տալ «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքին:
Անահիտ Թարխանյանի առաջարկած նախագծով, կլոր մասնաշենքը դառնում է ինքնուրույն օդանավակայան, որևէ ձևով կապված չի լինում այսօր գործող օդանավակայանի հետ: Այն կունենա 12 թռիչքուղի:
«Հայաստանի համար օդանավակայանը ստարտեգիական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտ է: Մասնավոր օդանավակայանները շատ լավ են, կարող են լինել, բայց Հայաստանը պետք է ունենան նաև պետական օդանավակայան, որը շատ կարևոր է անվտանգության առումով»,- նշեց Ա.Թարխանյանը:
Հիշեցնենք, որ քննարկման ժամանակ Զվարթնոց»-ի կլոր մասնաշենքի ճարտարապետներից Ժորժ Շեխլյանը ներկայացրեց իր նախագծած տարբերակը, որի համաձայն այսօրվա գործող շենքը փոքրիկ կամուրջով միանում է կլոր մասնաշենքին:
Հիշեցնենք Երևանի քաղաքապետարանը ««Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 24.12.2015 թվականին տվել է հին համալիրի օղակաձև վթարային էստակադայի ապամոնտաժման թիվ 01/18-Ե-1157-82 թույլտվությունը:
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հիմնադրվել է 1961թ., նոր շենքը (կլոր) նախագծվել է 1974թ., շահագործման է հանձնվել 1982 թվականին, ճարտարապետներն են` Ա. Թարխանյանը, Ս. Խաչիկյանը, Ժ. Շեխլյանը, Լ. Չերքեզյանը: Օդանավակայանի նոր մասնաշենքը շահագործման է հանձնվել 2011-ի աշնանը:
Հարակից հրապարակումներ`
- Ժորժ Շեխլյանը «Զվարթնոց»-ի կլոր մասնաշենքի վերագործարկման նախագիծը կոնցեսիոների հետ չի քննարկել
- Պետք է լինի հանրության և պետության կողմից հաստատված նախագիծ. Գրիգոր Ազիզյան
- Կոպիտ ասած, «Զվարթնոցի» սեյսմիկ վտանգավորության եզրակացությունը պատվեր է. Գ.Ազիզյան
- «Զվարթնոց»-ի կլոր շենքի հարցով կազմակերպվելու է քննարկում
- «Վերջ տվեք քանդելուն, բավական է ավերել». Գրականագետ
- Ռուբեն Բաբայան. Եթե միայն «Զվարթնոցի» աշտարակը մնա, պոմպակայանի տպավորություն է թողնելու
- Ավագանին տեղյակ չի եղել. Բախշյանը՝ «Զվարթնոցի» կլոր մասնաշենքի մասին
- «Ես` որպես համալիրի հեղինակի ժառանգ, դիմելու եմ Հայաստանի և Արգենտինայի իրավապահ մարմիններին». Անահիտ Թարխանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան