Թուրքական մեջլիսի հայ պատգամավորի հոդվածը Արա Գյուլերի մասին
«Վարպետ Արան Թուրքիայի ամենալավ ֆոտոլրագրողն է: Բայց եթե նրան արվեստագետ-լուսանկարիչ անվանեք, տհաճ պատասխան կստանաք: Վարպետն իրեն ֆոտո լրագրող է ներկայացնում»,- «Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ, այսպես է սկսում իր հոդվածը Թուրքիայի իշխանական «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-ԱԿՊ) կուսակցության պատգամավոր Մարգար Եսայանը:
Հայ պատգամավորն անդրադառնում է Արա Գյուլերի մասին պատմող «Ստամբուլի աչքը» վավերագրական ֆիլմին, որի շնորհանդեսը տեղի էր ունեցել մարտի 13-ին Վաշինգտոնում: «DC» կինոփառատոնում այն արժանացել էր ամենալավ ֆիլմի տիտղոսին:
Ֆիլմի եվրոպական պրեմիերան տեղի է ունեցել Սալոնիկի վավերագրական ֆիլմերիփառատոնի ժամանակ: Եսայանը նշում է, որ ֆիլմի նկատմամբ հետաքրքրությունն այնքան մեծ է եղել, որ ցուցադրությունից օրեր առաջ բոլոր տոմսերը սպառված են եղել:
Աղբյուրի փոխանցմամբ, հեղինակը տեղեկացնում է, որ Թուրքիայում ևս շուտով կկայանա «Ստամբուլի աչքը» ֆիլմի պրեմիերան, մայիսին էլ ֆիլմը ներկայացված կլինի Լոս Անջելեսում անցկացվելիք հարավարևելյան Եվրոպայի կինոփառատոնին:
«Չնայած «Ստամբուլի աչքը» ֆիլմի միջազգային հաղթարշավին` Ստամբուլի կինոփառատոնի խորհուրդը մերժել է Արա Գյուլերի մասին պատմող ֆիլմը ներկայացնել»,- գրում է Եսայանը:
Հեղինակն անդրադարձել է նաև վերջերս թուրքական մամուլում Գյուլերի անվան հետ կապված աղմուկին, երբ վերջինս իր ցանկությամբ լուսանկարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտանիքին ու արժանացել որոշ լրատվամիջոցների քննադատությանը:
«Սակայն Վարպետ Արան հետքայլ չարեց: Օրհան Փամուքի նման չընկրկեց թաղի ճնշումից ու խիստ պատասխանեց իրեն թիրախավորողներին»,- եզրափակում է Եսայանը:
Հարակից հրապարակումներ`
- Արա Գյուլերի մասին ֆիլմը` Վաշինգտոնի կինոփառատոնում
- Արա Գյուլերն ու Էրդողանը` հայտնի ծաղրանկարչի թիրախում
- Արա Գյուլերը լուսանկարել է Էրդողանին և նրա թոռներին
- Հայաստանում Արա Գյուլերի թանգարան բացելու համար այս պահին շենք չկա. փոխնախարար
- Արա Գյուլերին չի գոհացրել թուրքական պրոիշխանական ընկերության առաջարկած պայմանները. Թուրքական մամուլի արձագանքը
- Արա Գյուլերը չեղյալ է հայտարարել թուրքական պրոիշխանական ընկերությանն իր արխիվը հանձելու պայմանագիրը
- Արա Գյուլերի ողջ արխիվն անցել է թուրքական պրոիշխանական «Doğuş» հոլդինգին
- Անթալիայում բացվել է Պիկասոյի և Արա Գյուլերի ցուցահանդեսը
- «Երեք մատի կոմբինացիա». Արա Գյուլերի պատասխանը` Թվիթերում
- Հոսպիտալացվել է պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը
- «Բարև Ձեզ»... Ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերի համար հայ լինելը «առավելություն» է (Լուսանկարներ)
- «Ստամբուլի աչք» Արա Գյուլերը Երևանում է (Տեսանյութ)
- «Ակադեմիա» պատկերասրահում ցուցադրվում են «Ստամբուլի լուսանկարիչ» Արա Գյուլերի հայաստանյան թեմայով աշխատանքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան