Բակո Սահակյանը կարևորել է Կաշենի գործարանի տեղն ու դերը տնտեսության մեջ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է «Բեյզ Մեթըլս» ընկերության Կաշենի լեռնահանքային համալիր և ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահը մասնակցել է նաև գործարանի վերազինմանն ու արտադրության ծավալների ավելացմանը նվիրված խորհրդակցությանը:
Երկրի ղեկավարը կարևորել է Կաշենի գործարանի տեղն ու դերը տնտեսության մեջ՝ նշելով, որ պետությունն այսուհետ ևս մեծ ուշադրություն կդարձնի երկրում հանքարդյունաբերության զարգացմանը:
Նախագահին ուղեկցել են վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: