Բելգիայում ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 34-ի
Բրյուսելում տեղի ունեցած մի շարք ահաբեկչությունների հետևանքով զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 34-ի: Այս մասին հայտնում է VRT հեռուստաալիքը, գրում է Ինտերֆաքսը:
Ինչպես նշվում է, մետրոյում պայթյունի հետևանքով սպանվել է 20 մարդ, 14 մարդ զոհվել է օդանավակայանի պայթյունների հետևանքով: Վերջին տվյալների համաձայն՝ 136 մարդ վիրավոր է:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Բրյուսելի տարբեր հատվածներում՝ օդանավակայանում, այնուհետև՝ մետրոյի կայարաններում պայթյուններ էին որոտացել: Բելգիայի իշխանությունները այն համարել էին ահաբեկչություն:
Հարակից հրապարակումներ`
- Բրյուսելում ահաբեկչությունից տուժած ՀՀ քաղաքացիների համար գործում է թեժ գիծ
- Բրյուսելը պայթյուններից հետո (ուղիղ միացում)
- Բելգիայի վարչապետը ահաբեկչություններից հետո հայտարարություն է տարածել
- Բրյուսելի մետրոն՝ ահաբեկչությունից հետո
- Լևոն Հովսեփյան. Ընդդիմադիր թուրք գործիչը կապ է տեսնում Էրդողանի խոսքերի ու Բրյուսելի պայթյունների միջև
- «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակությունը վրդովմունք է հայտնել բրյուսելյան ահաբեկչության կապակցությամբ
- Պայթյուններ Բրյուսելում. Եվրոպայում անվտանգության ապահովման արտակարգ միջոցառումներ են իրականացվում
- Բելգիայի մայրաքաղաքում երրորդ պայթյունն է որոտացել
- ԱԳՆ. Բրյուսելում գտնվող հայաստանյան պատվիրակության անդամները չեն տուժել
- ԱԳՆ խոսնակ. Բրյուսելում ՀՀ դեսպանը հետևում է զարգացումներին
- Պայթյուն Բրյուսելի օդանավակայանում