
Բրյուսելի մետրոն՝ ահաբեկչությունից հետո
Բրյուսելի մետրոպոլիտենում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 15 մարդ, այդ մասին տեղեկությունը հաստատել է մետրոպոլիտենի օպերատորը, տեղեկացնում է Guardian-ը:
Աղբյուրը տեղադրել է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են Maelbeek կայարանում փրկարարները օգնում ուղևորներին և նրանց դուրս բերում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով առաջացած ծխի միջից:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Բրյուսելի տարբեր հատվածներում՝ օդանավակայանում, այնուհետև՝ մետրոյի կայարաններում պայթյուններ էին որոտացել: Բելգիայի իշխանությունները այն համարել էին ահաբեկչություն: Ահաբեկչության հետևանքով զոհերի հստակ թիվ դեռ չի ասվում, արևմտյան լրատվամիջոցները նշում են երկու տասնյակից ավելի զոհերի և հարյուրավոր վիրավորների մասին:
Հարակից հրապարակումներ`
- Պայթյուններ Բրյուսելում. Եվրոպայում անվտանգության ապահովման արտակարգ միջոցառումներ են իրականացվում
- Բելգիայի մայրաքաղաքում երրորդ պայթյունն է որոտացել
- Նոր պայթյուն Բրյուսելում, այս անգամ՝ մետրոպոլիտենում