Ֆեդերիկա Մոգերինին չի կարողացել զսպել արցունքները և հեռացել է ասուլիսի սրահից
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Հորդանանում ասուլիսի ժամանակ հուզվել է և հազիվ զսպելով արցունքները հեռացել ասուլիսի սրահից: Ասուլիսը տեղի է ունեցել Բրյուսելում այսօրվա ահաբեկչությունից հետո, որի հետևանքով 34 մարդ է մահացել, 200-ից ավելի մարդ էլ վիրավորվել էր:
Նա ասուլիսում հազիվ կարողացել է ասել, որ Եվրոպան ու Մերձավոր արևելքը պետք է միավորվեն ընդդեմ ծայրահեղականության ու բռնության, ինչը հանգեցնում է մահվան երկու կողմերում էլ:
«Սա շատ տխուր օր է Եվրոպայի համար, քանզի Եվրոպան ու իր մայրաքաղաքը տանջվում են այնպիսի վշտից, ինչպիսին ապրում է Սիրիան ամեն օր», -Հորդանանում հայտարարել է նա:
Դիվանագետը, սակայն, չի կարողացել ավարտել իր ելույթը և պատասխանել լրագրողների հարցերին, ու արցունքները խեղդելով հեռացել է մամուլի ասուլիսի սրահից, գրում է The Telegraph-ը:
Ֆեդերիկա Մոգերինին հռոմեացի է և եղել է Իտալիայի արտաքին գործերի նախարարը: