Զեմֆիրան համերգի ժամանակ կոպիտ տոնով պահանջել է հեռացնել Ուկրաինայի դրոշը
Ռուս երգչուհի Զեմֆիրան Լիտվայում համերգի ժամանակ խնդրել է երկրպագուներին հեռացնել Ուկրաինայի դրոշը դահլիճից: Միաժամանակ երգչուհին օգտագործել է վիրավորական բառեր: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
«Ես Ռուսաստանի քաղաքացի եմ: Մենք գտնվում են Լիտվայում: Ես խնդրում եմ ձեզ, ես խնդրում եմ ձեզ, … : Դուք սիրում եք ձեր երկիրը, ես սիրում եմ իմ երկիրը»,- ասել է Զեմֆիրան:
Սա արդեն երգչուհու համերգների ժամանակ երկրորդ դեպքն է կապված Ուկրաինայի դրոշի հետ: Մեկ տարի առաջ նրա երկրպագուներից մեկը երգչուհուն տվել է ուկրաինական դրոշ, որը նա կապել էր բարձրախոսի ձողի վրա:
Զեմֆիրայի «Փոքրիկ մարդ» խորագրով համերգային շրջագայությունը մեկնարկել է փետրվարի 4-ից, ներառում է ՌԴ և մերձակա երկրներում 20 քաղաք: Համերգներից մեկի ժամանակ Զեմֆիրան հայտարարել էր, որ ներկայիս համերգային շրջագայությունը լինելու է վերջինը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում