ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը Բրյուսելից մանրամասներ է հաղորդում
Բրյուսելում գտնվող ՀՀ խորհրդարանական պատվիրակության անդամները, բարեբախտաբար, չեն տուժել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում այսօր տեղի ունեցած պայթյուններից: Այդ մասին Panorama.am-ին Բրյուսելից փոխանցեց «Եվրանեսթ»-ի անդամ Թևան Պողոսյանը:
Նրա տեղեկացմամբ, հայկական պատվիրականության ներկայացուցիչների մի մասը դեպքերի ժամանակ գտնվել է խորհրդարանում, մյուսները քիչ առաջ են դուրս եկել հյուրանոցից՝ ուղևորվելով խորհրդարան:
«Շատ ծանր իրավիճակ է քաղաքում: Բնականաբար, լարված է, երթևեկությունը կաթվածահար է: Ճանապարհներն ամբողջովին փակ են, ոստիկանական, շտապ օգնության մեքենաներ են երթևեկում: Հայկական պատվիրակության հետ ամեն ինչ նորմալ է, աշխատանքն ընթանում է բնականոն հունով»,-ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հինգերորդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բրյուսել էին մեկնել «Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը, պատվիրակության անդամներ Միքայել Մելքումյանը, Թևան Պողոսյանը, Հրանտ Բագրատյանը, Մհեր Շահգելդյանը, Կարինե Աճեմյանը և Վահե Էնֆիաջյանը: Ինչպես նաև Բրյուսելում է ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը՝ վեհաժողովի լիագումար նիստի շրջանակներում վեհաժողովի կանանց ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ. Բրյուսելում գտնվող հայաստանյան պատվիրակության անդամները չեն տուժել
- Նոր պայթյուն Բրյուսելում, այս անգամ՝ մետրոպոլիտենում
- ԱԳՆ խոսնակ. Բրյուսելում ՀՀ դեսպանը հետևում է զարգացումներին
- Պայթյուն Բրյուսելի օդանավակայանում