ՀԷՑ-ի տնօրինությունը օրինախախտ տեսուչներին ազատել է աշխատանքից՝ պահանջելով վերադարձնել գումարները. «Ժողովուրդ»
Անցած տարվա նոյեմբերի 1-ից, այսինքն՝ երբ փոխվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատերը, այս ընկերությունում ստուգումներ են սկսվել, որոնց արդյունքում տեղամասերի որոշ պետեր մեծ պարտքերի «տակ են ընկել»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝բազմաթիվ տեղամասերում էլէներգիայի կորուստների կամ հավելագրումների դեպքեր են արձանագրվել: ՀԷՑ-ի տնօրինությունը պատասխանատուներին ոչ միայն ազատել է աշխատանքից, այլ նաև պահանջել է վերադարձնել գումարները:
ՀԷՑ-ից «Ժողովուրդ»-ի հարցմանը տված մեկնաբանության համաձայն՝ «2015թ. նոյեմբերի 1-ից մինչ 2016թ. մարտի 1-ը տեղամասերի պետերի կամ տեսուչների կողմից հավելագրումների կամ էլէներգիայի «գողության» 24 դեպք է արձանագրվել»:
«Ընդհանուր առմամբ վերահաշվարկվել է 68.328 կվտ.ժ էլեկտրաէներգիա: Նշված դեպքերի առթիվ ընկերությունում իրականացվել են ծառայողական քննություններ, աշխատանքից հեռացվել է թվով 10 տեսուչ և 8 տեղամասի պետ»,- նշված է ՀԷՑ-ի պատասխանում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան