Հունաստանում փախստականների ընդունման կենտրոնները վերածվել են քննչական մեկուսարանների. ՄԱԿ
Փախստականների հարցերով ՄԱԿ Գերագույն հանձնակատարի վարչությունը (ՓԳՀՎ) խստորեն քննադատել է ԵՄ-ի և Թուրքիայի միջև պայմանագիրը, որը նախատեսված է դեպի Եվրոպա փախստականների հոսքի դադարեցմանը: Deutsche Welle պարբերականի փոխանցմամբ` ՄԱԿ հանձնակատարը հայտարարել է, որ Հունաստանում փախստականների ընդունման կենտրոնները վերածվել են յուրատիպ «քննչական մեկուսարանների»:
«Նոր կանոնների պատճառով այդ կենտրոնները վերածվել են քննչական մեկուսարանների: Մարդկանց այլևս թույլ չեն տալիս լքել ճամբարների սահմանները, նրանք մեկուսացված են: Դա հակասում է ՓԳՀՎ հիմնական սկզբունքներին: Պարտադրողական մեկուսացման անընդունելիության վերաբերյալ մեր քաղաքականության համապատասխան` մենք դադարեցրել են հունական կղզիների փակ կենտրոններում մեր գործողությունների մի մասը», - հայտարարել է ՄԱԿ ՓԳՀՎ ներկայացուցիչ Մելիսա Ֆլեմինգը:
Ի թիվս այլ միջոցառումների` ՄԱԿ-ը դադրեցրել է Թուրքիայից Լեզբոս կղզի փախստականների տեղափոխումը, քանի որ կղզում գտնվող Մորիա կենտրոնում «այլևս երաշխավորված չեն միգրանտների տեղաշարժման ազատությունները»: Մարտի 20-ից հետո Մորիա կենտրոն ժամանած բոլոր փախստականներին ըստ Ֆլեմինգի` պահում են մեկուսացման մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Հունաստանում արգելափակված է ավելի քան 50 հազար փախստական
- Հունաստանում հայտնաբերվել է անօրինական ներգաղթյալների Իտալիա տեղափոխության օդային ուղի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան