Ի՞նչ քաղաքական ախորժակով եք գնում ընտրությունների. Շարմազանովը՝ ընդդիմությանը
Իշխող կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է հնարավորություն ընձեռել վստահված անձերին ծանոթանալ ընտրություններին մասնակցած անձանց ստորագրած ցուցակների հետ: Այդ մասին այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Այնուհետև շարունակեց. «Հիմա եթե այս կամ այն ընդդիմադիր ուժը չունի այնքան վստահված անձ, որին վստահում է, դրանում ոչ Հանրապետականն է մեղավոր, ոչ Դավիթ Հարությունյանը, ոչ Հովհաննես Սահակյանը:
Մեղավորը դուք եք, որ չունեք համապատասխան քանակությամբ վստահված անձ, որոնց կվստահեք: Բա որ դուք ձեր վստահված անձանց չեք վստահում, էս ի՞նչ քաղաքական ախորժակով եք մտնում ընտրությունների: 7 հոգով 70 հոգանոց ախորժակ ունեք, չի կարելի»:
Հարակից հրապարակումներ`
- Լրագրողները պահանջում են ԸՕ նախագծից վերացնել սահմանափակումները
- ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները դիտորդություն չեն իրականացնի
- ԱԺ-ն լուրջ և մեծ կուսակցությունների տեղ է. Դավիթ Հարությունյանը՝ ՀԺԱՄ-ի ներկայացուցչին
- Կսահմանափակվի ոչ թե ԶԼՄ-ների թիվը, այլ յուրաքանչյուր ԶԼՄ-ի կողմից լրագրողների թիվը. Դավիթ Հարությունյան
- Ընտրությունների մասնակիցների ցուցակները հատուկ ծրագրով կհամեմատվեն նախնական ցուցակի հետ. Դավիթ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան