Շիրխանյանը գտնվում է բժշկական անձնակազմի մշտական հսկողության ներքո
Ներկայումս կալանավորված Վահան Շիրխանյանը ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿ հիմնարկում գտնվում է բժշկական անձնակազմի մշտական հսկողության ներքո և անհրաժեշտության դեպքում, համապատասխան ցուցման առկայությամբ պայմանավորված` բուժումը կշարունակի ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկում: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը:
Ըստ աղբյուրի, ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանը աջ ստորին վերջույթի միջին մեկ երրորդականի շրջանում առկա ցավերի առկայությամբ ս/թ.-ի փետրվարի 2-ին ենթարկվել է վիրաբույժի խորհրդատվության, որի արդյունքում վերջինիս կողմից առաջարկվել է կատարել ստորին վերջույթների դուպլեքս հետազոտություն՝ ախտորոշումը ճշտելու և համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերելու համար։
Փետրվարի 15-ին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում «Դիագնոստիկա բժշկական միավորում» ԲԲԸ-ում իրականացվել է Վ. Շիրխանյանի ստորին վերջույթների վերոնշյալ հետազոտությունը։
Հաջորդ օրը կալանավորը ենթարկվել է անոթային վիրաբույժի խորհդատվության, ով, հիմք ընդունելով դուպլեքս հետազոտության և հիվանդի զննության արդյունքները, նշանակել է համապատասխան բուժում, ինչից հետո Վ. Շիրխանյանը զննվել է իր կողմից հրավիրած անոթաբան Լևոն Մանուկյանի կողմից, ինչից հետո նշանակվել է կրկնակի դուպլեքս հետազոտություն:
Փետրվարի 18-ին Վ. Շիրխանյանը տեղափոխվել է Վլ. Ավագյանի անվան բժշկական կենտրոն, որտեղ համապատասխան հետազոտություններից հետո ախտորոշվել է «Ձախ ստորին վերջույթի մակերեսային ազդրային, խորանիստ ազդրային, ընդհանուր ազդրային երակների սուր վերել ֆլեբոթրոմբոզ, աջ ստորին վերջույթի խորանիստ երակների հետթրոմբոտիկ փոփոխություններ»:
Կատարվել է վիրահատություն՝ նիտիլոնային կավա-ֆիլտրի տեղադրում աջ լծային երակից:
Փետրվարի 21-ին բժիշկների հերթական մասնագիտական խորհրդակցության արդյունքում որոշվել է, որ Վ. Շիրխանյանը կարող է հետագա դեղորայքային բուժումը ստանալ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿ հիմնարկում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան