Չինաստանը կրկին արժութային պատերազմ է սկսել յուանի տատանումներով
Նախօրեին Չինաստանի ազգային բանկը 0,3%-ով իջեցրել է յուանի փոխարժեքը դոլարի նկատմամբ: Ամերիկյան դոլարի նկատմամբ չինական յուանի միջին փոխանակային փոխարժեքը սահմանվել է 6,4824 մակարդակում, ինչը 196 կետով ավելին է նախորդ ուրբաթ սահմանված փոխարժեքից, երբ մեկ դոլարի փոխարժեքը կազմում էր 6,4628 յուան:
«ՈւՆԻԱՆ» գործակալության փոխանցմամբ` l 2016թ-ի առաջին շաբաթվա ընթացքում Չինաստանի ազգային բանկը 1,5%-ով թուլացրել էր յուանի դիրքերը դոլարի նկատմամբ: Դա 2015թ-ի օգոստոսից յուանի փոխարժեքի ամենամեծ փոփոխությունն էր, երբ յուանի դեվալվացին ամենաշատը ազդեց միջազգային ֆոնդային բորսաների վրա:
Չինական արժույթը բավական երկար ժամանակ կայուն վիճակոմ էր գտնվում` մեկ դոլարի դիմաց 8,3 յուան, մինչև որ 2005թ-ի ամառվանից այն սկսվեց ուժեղանալ: 2008թ-ի աշնանից շուրջ մեկ տարի յուանի փոխարժեքը անփոփոխ էր` 6,8 յուան մեկ դոլարի դիմաց, իսկ 2009թ-ի սեպտեմբերից այն կրկին սկսեց աճ գրանցել: Աճման պիկը գրանցվեց 2014թ-ի հունվարին, երբ մեկ դոլարի դիմաց տալիս էին շուրջ 6 յուան:
Չինաստանի ազգային բանկի ղեկավար Չժոու Սյաոչուանը մարտի 12-ին հայտարարել է, որ կարիք չի տեսնում մանիպուլյացիայի ենթարկել դոլարի փոխարժեքը և միջոցներ ձեռնարկել երկրի արտահանման կրճատումը դադարեցնելու համար: ԱՄՆ-ի ղեկավարությունը բազմիցս մեղադրել է Պեկինին յուանի փոխարժեքի արհեստական նվազեցման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա