Սպիտակի քաղաքապետի թեկնածուներից մեկը հետ է վերցրել փաստաթղթերը
Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ապրիլի 17-ին համայնքապետ են ընտրելու: ԿԸՀ պաշտոնական էջից Panorama.am-ը տեղեկացավ, որ առաջադրված չորս թեկնածուներից մեկը՝ անկուսակցական Ռոբերտ Աղումյանը հետ է վերցրել փաստաթղթերը:
Ընտրություններում միմյանց դեմ կպայքարեն գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Գագիկ Հենրիկի Սահակյանը, Լոռու փոխմարզպետ, ՀՀԿ-ական Վանիկ Ասատրյանը, ՀՀԿ-ական Գագիկ Ալբերտի Սահակյանը: Հանրապետական բոլոր երեք թեկնածուներն էլ ինքնաառաջադրված են:
Հարակից հրապարակումներ`
- Չի բացառվում՝ Սպիտակում ՀՀԿ-ն երկու թեկնածու ունենա
- Սպիտակում Գագիկ Սահակյանի դեմ կպայքարի Գագիկ Սահակյանը
- Լոռու փոխմարզպետն առաջադրվել է Սպիտակի քաղաքապետի թեկնածու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան