Լևոն Հովսեփյան. Ընդդիմադիր թուրք գործիչը կապ է տեսնում Էրդողանի խոսքերի ու Բրյուսելի պայթյունների միջև
Թուրքագետ Լևոն Հովսեփյանը վկայակոչելով թուրքական մամուլը, իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Գայե Ուսլուն Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների համար պատասխանատվություն է դրել Էրդողանի վրա:
Թուրքագետի փոխանցմամբ, թվիթերյան իր միկրոբլոգում նա հիշեցրել է Էրդողանի` 2 օր առաջ Եվրոպային ուղղված «ահաբեկչությունը ձեզ էլ կհասնի» խոսքերը և դա որակել որպես սպառնալիք` կապ տեսնելով այդ խոսքերի և տեղի ունեցած ահաբեկչության միջև:
Հիշեցնենք, որ այսօր մի քանի պայթյուններ են որոտացել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում:
Հարակից հրապարակումներ`
- «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակությունը վրդովմունք է հայտնել բրյուսելյան ահաբեկչության կապակցությամբ
- Պայթյուններ Բրյուսելում. Եվրոպայում անվտանգության ապահովման արտակարգ միջոցառումներ են իրականացվում
- ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը Բրյուսելից մանրամասներ է հաղորդում
- ԱԳՆ. Բրյուսելում գտնվող հայաստանյան պատվիրակության անդամները չեն տուժել
- Նոր պայթյուն Բրյուսելում, այս անգամ՝ մետրոպոլիտենում
- ԱԳՆ խոսնակ. Բրյուսելում ՀՀ դեսպանը հետևում է զարգացումներին
- Պայթյուն Բրյուսելի օդանավակայանում