ԱԳՆ խոսնակ. Բրյուսելում ՀՀ դեսպանը հետևում է զարգացումներին
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այս պահին պարզում է, թե արդյոք Բրյուսելում պայթյունից տուժածների թվում հայեր կան: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Բրյուսելում ՀՀ դեսպանը հետևում է զարգացումներին»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի օդանավակայանում պայթյուն է որոտացել: Զոհվել է 11 մարդ, ավելի քան 20 մարդ վիրավորվել է: Պայթյունը տեղի է ունեցել American Airlines-ի գրանցման կետի դիմաց: Բոլոր չվերթները հետաձգվել են, օդանավակայանը փակ է: Դադարեցվել է դեպի օդանավակայան երկութուղու աշխատանքը:
Ներկա պահին հաղորդվում է ավելի քան 17 զոհերի և շուրջ երեք տասնյակից ավելի վիրավորների առկայության մասին:
Նշվում է, որ պայթյուններից առաջ օդանավակայանում լսվել են կրակոցներ և արաբերենով բացականչություններ:
Բելգիայի իշխանությունները հայտարարել են երկրում ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն՝ չորրորդ աստիճանի սահմանման մասին:
Բրյուսելից 11 կմ հեռավորության վրա գտնվող միջազգային օդանավակայանի աշխատանքները այս պահին դադարեցված են, կասեցված են նաև դեպի օդանավակայան եկող տրանսպորտային երթուղիները և գնացքների աշխատանքը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները