Թրամփը կասկածում է ՆԱՏՕ-ի գոյության անհրաժեշտությանը
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Washington Post-ի հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի ծախսերը ՆԱՏՕ-ի ուղղությամբ կտրուկ պետք է կրճատվեն:
Թրամփի կարծիքով` ՆԱՏՕ-ն արդյունավետ կառույց չէ, իսկ ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցները բավարարը չեն անում, և դա վառ արտահայտվեց ռուս-ուկրաինական հակամարտության օրինակում: ԱՄՆ-ն ստիպված է լինում ներքաշվել նրա մեջ, ինչը կարող է Ռուսաստանի հետ «երրորդ համաշխարհային պատերազմի» պատճառ դառնալ, կարծիք է հայտնել միլիարդատերը:
«Ուկրաինան մի երկիր է, որը ՆԱՏՕ-ի անդամ երկրներից ամենաքիչն է մեզ վրա բացասական ազդեցություն ունենում, սակայն, այդուհանդերձ, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի աջակցենք նրան: Նրանք ոչինչ չեն անում: Իսկ ես ասում եմ` ինչո՞ւ Գերմանիան ՆԱՏՕ-ով ոչինչ չի անում Ուկրաինայում: Ինչո՞ւ այն երկրները, որոնք մոտ են Ուկրաինային, ինչո՞ւ նրանք չեն ներգրավվում: Ինչո՞ւ ենք մենք Ռուսաստանի հետ պոտենցյալ երրորդ համաշխարհային պատերազմում միշտ առաջին շարքերում»,-հայտարարել է Թրամփը:
Մեկ այլ հարցազրույցում Թրամփը թեև կողմ էր արտահայտվել ՆԱՏՕ-ն պահպանելուն, սակայն նշել է, որ պետք է զգալիորեն կրճատել ԱՄՆ-ի ծախսերը այդ կառույցի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին