Վարչապետը՝ գազի գնի ու իր պաշտոնավարման մասին
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այժմ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների մակարդակով քննարկվում է գազի սակագնի իջեցման հարցը։
«Մենք արդեն ասել ենք, որ ՀՀ նախագահը հանդիպեց ՌԴ նախագահի հետ, քննարկեցին այդ հարցը, հիմա կառավարությունների մակարդակով է քննարկվում, հույս ունենք, որ անպայման կվերանայվի, որովհետև Ռուսաստանի իշխանությունների կողմից կա դրական մոտեցում»,- ասաց վարչապետը:
Հովիկ Աբրահամյանի խոսքերով՝ իրենց նպատակն է փորձել ինչ-որ չափով նվազեցնել գազի սակագինը, որպեսզի գործարարները, հասարակությունը կարողանան օգտվել ավելի նվազ սակագնով գազից:
Պատասխանելով լրագրողներից մեկ հարցին, թե որտե՞ղ է իրեն տեսնում վարչապետը հետագայում, Հովիկ Աբրահամյանը նշեց. «Հիմա ես այս պաշտոնում աշխատում եմ, ի՞նչ է նշանակում՝ որտե՞ղ եմ տեսնում»։
Դիտարկմանը, թե վարչապետն ավելի վաղ նշել էր, որ ոչ մի պաշտոն հավերժ չէ, սա էլ է փոխվելու, նա արձագանքեց. «Այո, բայց ես չգիտեմ՝ երբ կփոխվի։ Երբ փոխվի, այն ժամանակ էլ կորոշենք ես ու դուք միասին»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան