Ռուսաստանը սկսել է Սիրիայից միրգ ու բանջարեղեն ներկրել
Սիրիական բանջարեղենն ու մրգերը սկսել են կազմակերպված կերպով արտահանվել դեպի Ռուսաստան: Դրանք պետք է որոշ չափով լրացնեն թուրքական ապրանքների ներկրման արգելքով պայմանավորված առաջարկի պակասը:
Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ Սիրիայից Ռուսաստան միրգ ու բանջարեղեն է արտահանում «Ադիգ Յուրակ» անունով ընկերությունը, որը կապված է Մոսկվայում գործող «Եվրոպական» առևտրի կենտրոնի ու «Ուկրաինա» հյուրանոցի սեփականատերերի հետ:
Պտուղ-բանջարեղենը Ռուսաստան է բերվում ֆրանսիական նավային ընկերության՝ CMA CGM Group-ի միջոցով: Ընկերության ղեկավարը նշել է, որ առաջին խմբաքանակը ներմուծելիս դժվարություններ են ունեցել: 61 կոնտեյներ՝ 1.2 տոննա ընդհանուր քաշով բեռը ներկրելու համար ստիպված են եղել 10 օր սպասել, ինչի հետևանքով ապրանքի մի մասը փչացել է: Հիմա խնդիրների մեծ մասը լուծվել է:
Վերջին շաբաթվա ընթացքում Նովոսիբիրսկի նավահանգիստ է հասել արդեն երկրորդ խմբաքանակը՝ մոտ 3 հազար տոննա լիմոն, նարինջ, թուրինջ, պոմիդոր, կաղամբ: Ցիտրուսային պտուղների մեծ մասն արտադրված է Լաթաքիայում: