Լևոն Արոնյանը պարտվեց Վիշվանաթան Անանդին
Աշխարհի շախմատի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով զիջեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին: Հիկարու Նակամուրա-Սերգեյ Կարյակին, Անիշ Գիրի-Ֆաբիանո Կարուանա, Վեսելին Տոպալով-Պյոտր Սվիդլեր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
Հաշվետու տուրից հետո Կարյակինն ու Անանդը 5,5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Կարուանան ու Արոնյանն իրենց ակտիվում 5-ական միավոր ունեն, Գիրին՝ 5, Սվիդլերը՝ 4, Նակամուրան՝ 3,5, Տոպալովը՝ 3 միավոր:
Հաջորդ տուրում Արոնյանը կխաղա Տոպալովի, Կարուանան՝ Անանդի, Կարյակինը՝ Գիրիի, Սվիդլերը՝ Նակամուրայի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում