Պայթյուններ Բրյուսելում. Եվրոպայում անվտանգության ապահովման արտակարգ միջոցառումներ են իրականացվում
Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունները իրականացվել են մահապարտ ահաբեկիչների կողմից: Այս մասին «ՏԱՍՍ» գորածակալության փոխանցմամբ, հայտարարել է Բրյուսելի դատախազությունը:
Ինչպես հաղորդվում է, օդանավակայանի տարածքում արդեն իսկ հայտնաբերվել են մահապարտ ահաբեկիչների մի քանի գոտիներ՝ պատված պայթուցիկ նյութերով:
Օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից ժամեր անց առնվազն երկու պայթյուններ են որոտացել նաև Բրյուսելի մետրոյի երկու կայարաններում: Տարբեր տեղեկություններով, զոհերի թիվը շուրջ մեկ տասնյակի է հասնում, իսկ ընդհանուր պայթյունների արդյունքով՝ շուրջ երկու տասնյակից ավելի:
Բելգիայի իշխանությունները երկրում ահաբեկչության բարձրագույն՝ չորրորդ աստիճանի սպառնալիքի մասին են հայտարարել, դադարեցվել է մայրաքաղաքի տրանսպորտի աշխատանքները, փակվում են դպրոցներ և հասարակական այլ վայրեր: Մարդկանց տարհանում է տեղի ունենում նաև կառավարական նշանակության շինություններից:
Անվտանգության ուժեղացված պահպանություն է սահմանվել Բրյուսելում գտնվող ԵՄ շտաբ-կայաններում: Բրյուսելում խափանումներով է գործում բջջային կապը, իշխանությունները մարդկանց հորդորում են միայն հաղորդագրություններ փոխանցել միմյանց և մնալ այն տեղում, որտեղ գտնվում են այդ պահին:
Միաժամանակ, անվտանգության ապահովման արտակարգ միջոցառումներ են իրականացվում նաև եվրոպական այլ քաղաքներում: Մեծ Բրիտանիայի վարչապետը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել՝ երկրում անվտանգության ապահովման համար հատուկ միջոցառումներ իրականացնելու և Բրյուսելի իշխանություններին օգնություն ցույց տալու համար: Երկրում անվտանգության ապահովման արտակարգ միջոցառումներ անցկացնելուն ուղղված խորհրդակցություն է հրավիրել նաև Իտալիայի վարչապետը:
Անվտանգության ուժեղացված միջոցառումներ են իրականացվում նաև Փարիզի հասարակական տրանսպորտում: Համանման միջոցառումներ են իրականացվում նաև Հոլանդիայի տրանսպորտային հանգույցներում և օդանավակայաններում, ինչպես նաև Գերմանիայում և Ռուսաստանում:
Իսրայելն ամբողջությամբ դադարեցրել է թռիչքները դեպի Եվրոպա: Դադարեցված են նաև դեպի Բրյուսել Եվրոպական այլ քաղաքներից թռիչքները:
Նշվում է, որ Բելգիայի իշխանությունները Բրյուսելում հնչած պայթյունները որակել են որպես ահաբեկչություն:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին