«Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակությունը վրդովմունք է հայտնել բրյուսելյան ահաբեկչության կապակցությամբ
ԱԺ խորհրդարանական պատվիրակությունը Բրյուսելում շարունակում է աշխատանքները՝ «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 5-րդ լիագումար նիստի շրջանակներում։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է «Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը:
«Առավոտյան բյուրոյի նիստում մեր վրդովմունքը հայտնեցի կատարվածի մասին՝ զորակցություն հայտնելով Բրյուսելի օդակայանում և մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին»,-գրել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հինգերորդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բրյուսել էին մեկնել «Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը, պատվիրակության անդամներ Միքայել Մելքումյանը, Թևան Պողոսյանը, Հրանտ Բագրատյանը, Մհեր Շահգելդյանը, Կարինե Աճեմյանը և Վահե Էնֆիաջյանը: Ինչպես նաև Բրյուսելում է ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը՝ վեհաժողովի լիագումար նիստի շրջանակներում վեհաժողովի կանանց ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Բրյուսելի տարբեր հատվածներում մի քանի պայթյուն էր որոտացել, ինչի հետևանքով մահացել էր երկու տասնյակից ավելի մարդ, իսկ հարյուրավոր մարդիկ էլ տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը Բրյուսելից մանրամասներ է հաղորդում
- Բելգիայի մայրաքաղաքում երրորդ պայթյունն է որոտացել
- Նոր պայթյուն Բրյուսելում, այս անգամ՝ մետրոպոլիտենում
- ԱԳՆ խոսնակ. Բրյուսելում ՀՀ դեսպանը հետևում է զարգացումներին
- Պայթյուն Բրյուսելի օդանավակայանում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան