Բելառուսի ԱԱԾ-ն տեղեկություն չունի իր բրյուսելյան ահաբեկչությանն իր քաղաքացիների մասնակցության մասին
Բրյուսելում այսօր տեղի ունեցած ահաբեկչությանը Բելառուսի քաղաքացիների կապ ունենալու մասին Բելառուսի Ազգային անվտանգության պետական հանձնաժողովը պաշտոնական որևէ տեղեկության չի տիրապետում: Այդ մասին հայտարարել է Բելառուսի ԱԱԾ լրատվական ծառայության ղեկավար Դմիտրի Պոբյարժինը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Ավելի վաղ Sputnik լրատվամիջոցը, վկայակոչելով Բելառուսի իրավապահ համակարգում բարձրաստիճան պաշտոնատար անձանց շրջանում իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Բելգիայում ահաբեկչության կազմակերպման մեջ կասկածվողներից երեքը Բելառուսի քաղաքացիներ են: Ավելին, նույն աղբյուրը տեղեկացրել էր, որ այդ կասկածյալներից մեկը բելառուսական անձնագրի հետ միասին ունեցել է նաև բելգիականը:
«Բելառուսի ԱԱԾ-ն պաշտոնապես որևէ տեղեկություն չունի, թե այդ երեք անձինք կապ ունեն Բելգիայում տեղի ունեցած ահաբեկչության հետ», -ասել է պաշտոնյան:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մի քանի պայթյուն էր որոտացել՝ սկզբում օդանավակայանում, այնուհետև՝ մետրոյում: Ահաբեկչության հետևանքով 30-ից ավելի մարդ մահացել էր, իսկ հարյուրավորները՝ վիրավորվել: Կատարվածն իր վրա էր վերցրել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը:
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսական ռուսալեզու մամուլը շարունակում է պնդել բելառուս ահաբեկիչների մասին
- Պայթյուններ Բրյուսելում. Եվրոպայում անվտանգության ապահովման արտակարգ միջոցառումներ են իրականացվում
- Նոր պայթյուն Բրյուսելում, այս անգամ՝ մետրոպոլիտենում
- Պայթյուն Բրյուսելի օդանավակայանում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան