Բելգիայի թագավորն ու թագուհին լքել են Բրյուսելը
Բելգիայի թագավոր Ֆիլիպին և թագուհի Մաթիլդային տարհանել են Բրյուսելի իրենց պալատից՝ կապված Բելգիայում ահաբեկչական գործողությունների հետ: Այս մասին ըստ ՏԱՍՍ գործակալության հայտնել է RTBF հեռուստաալիքը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Բրյուսելի տարբեր հատվածներում՝ օդանավակայանում, այնուհետև՝ մետրոյի կայարաններում պայթյուններ էին որոտացել: Բելգիայի իշխանությունները այն համարել էին ահաբեկչություն: Ահաբեկչության հետևանքով զոհերի հստակ թիվ դեռ չի ասվում, արևմտյան լրատվամիջոցները նշում են երկու տասնյակից ավելի զոհերի և հարյուրավոր վիրավորների մասին:
Հարակից հրապարակումներ`
- Բրյուսելը պայթյուններից հետո (ուղիղ միացում)
- Բելգիայի վարչապետը ահաբեկչություններից հետո հայտարարություն է տարածել
- Բրյուսելի մետրոն՝ ահաբեկչությունից հետո
- Լևոն Հովսեփյան. Ընդդիմադիր թուրք գործիչը կապ է տեսնում Էրդողանի խոսքերի ու Բրյուսելի պայթյունների միջև
- «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակությունը վրդովմունք է հայտնել բրյուսելյան ահաբեկչության կապակցությամբ
- Պայթյուններ Բրյուսելում. Եվրոպայում անվտանգության ապահովման արտակարգ միջոցառումներ են իրականացվում
- Բելգիայի մայրաքաղաքում երրորդ պայթյունն է որոտացել
- ԱԳՆ. Բրյուսելում գտնվող հայաստանյան պատվիրակության անդամները չեն տուժել
- Նոր պայթյուն Բրյուսելում, այս անգամ՝ մետրոպոլիտենում
- ԱԳՆ խոսնակ. Բրյուսելում ՀՀ դեսպանը հետևում է զարգացումներին
- Պայթյուն Բրյուսելի օդանավակայանում