Բելգիայի վարչապետը ահաբեկչություններից հետո հայտարարություն է տարածել
Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը Բրյուսելում իրականացված ահաբեկչությունների շարքի առնչությամբ հայտարարություն է տարածել: Ըստ բելգիական «BFM TV»-ի պարբերականի` վարչապետը հաստատել է, որ մայրաքաղաքում երկու ահաբեկչություն է իրականացվել` օդանավակայանում և մետրոպոլիտենում:
«Այն, ինչից մենք այդքան զգուշանում էինք, իրականացվել է: Մեր երկիրը տուժել է վախկոտների իրականացրած դաժան պայթյուններից», - ասել է վարչապետը:
Վարչապետ Շարլ Միշելը հայտարարել է, որ երկրում ահաբեկչության սպառնալիքի ամենաբարձր աստիճան է հայտարարված:
Շ. Միշելի խոսքով` բելգիական իշխանություններին հաջողվել է ճշտել, որ պայթյուններից առնվազն մեկն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Զոհերի իրական թիվը իշխանությունները դեռևս չեն նշում:
Վարչապետը նաև ասել է, որ դեռևս բացահայտված չէ որևէ ուղիղ կապ Փարիզի ահաբեկչությունը կազմակերպած Սալահ Աբսելամի ձերբակալության և Բրյուսելում իրականացված ահաբեկչությունների միջև:
Հարակից հրապարակումներ`
- Բրյուսելի մետրոն՝ ահաբեկչությունից հետո
- Պայթյուններ Բրյուսելում. Եվրոպայում անվտանգության ապահովման արտակարգ միջոցառումներ են իրականացվում
- Բելգիայի մայրաքաղաքում երրորդ պայթյունն է որոտացել
- Նոր պայթյուն Բրյուսելում, այս անգամ՝ մետրոպոլիտենում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան