Դեսպանատունը ճշտում է՝ զոհերի և վիրավորների թվում կա՞ն ՀՀ քաղաքացիներ կամ հայազգի անձինք. Բելգիայում ՀՀ դեսպան
Բելգիայում Հայաստանի դեսպանատունը բելգիական կողմի հետ ճշտում է, թե արդյոք զոհերի և վիրավորների շրջանում կա՞ն ՀՀ քաղաքացիներ կամ հայազգի անձինք: Այդ մասին այսօր Panorama.am-ին տեղեկացրեց Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, Եվրոպական միությունում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը՝ մեկնաբանելով ահաբեկչությունից հետո Բրյուսելում ստեղծված վիճակը:
«Բելգիայում այսօր տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով հայտարարված է արտակարգ իրավիճակի բարձրագույն աստիճան: Դադարեցվել է օդանավակայանի, մետրոյի և հասարակական այլ տրանսպորտների աշխատանքը», -ներկայացրեց դեսպանը:
Նրա խոսքով, Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական առաքելությունների անձնակազմն ու այնտեղ գտնվող ԱԺ պատվիրակության անդամներն ապահով են ու շարունակում են իրենց գործունեությունը:
«Մշտական կապ է պահպանում Բելգիայի կառավարության համապատասխան օղակների հետ՝հետագա իրավիճակը պարզելու նպատակով», -հավելեց դիվանագետը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մի քանի պայթյուն էր որոտացել՝ սկզբում օդանավակայանում, այնուհետև՝ մետրոյում: Ահաբեկչության հետևանքով 30-ից ավելի մարդ մահացել էր, իսկ հարյուրավորները՝ վիրավորվել: Կատարվածն իր վրա էր վերցրել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը:
Հիշեցնենք, որ Բրյուսելում ահաբեկչությունից տուժած ՀՀ քաղաքացիների համար գործում է թեժ գիծ՝ +32.2.3484406: Այս մասին Panorama.am-ը տեղեկացել էր Բելգիայում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջից: Օդանավակայանում գտնվող ընտանիքի անդամների կամ ընկերների վերաբերյալ հարցումները համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով` +32.2.7537300:
Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների և դրանց հետևանքով ստեղծված իրավիճակի մասին օպերատիվ տեղեկատվությանը կարելի է հետևել Բելգիայում ՀՀ դեսպանության և ԵՄ-ում ՀՀ առաքելության էջերինՖեյսբուքում և Թվիթերում:
Հարակից հրապարակումներ`
- Բելգիայում ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 34-ի
- Պայթյուններ Բրյուսելում. Եվրոպայում անվտանգության ապահովման արտակարգ միջոցառումներ են իրականացվում
- Նոր պայթյուն Բրյուսելում, այս անգամ՝ մետրոպոլիտենում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան