Պետք է լինի հանրության և պետության կողմից հաստատված նախագիծ. Գրիգոր Ազիզյան
«Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքում ոչ մի քանդման աշխատանք չի կարելի իրականացնել, մինչև չլինի նոր, հանրության և պետության կողմից հաստատված նախագիծ,- Զվարթնոց օդանավակայանի «կլոր» մասնաշենքի՝ օդանավակայանների միջազգային պահանջներին համապատասխանեցման առաջարկների քննարկման ժամանակ ասաց «Հայնախագիծ» ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանը:
Ըստ նրա, կան Զվարթնոց օդանավակայանի «կլոր» մասնաշենքի վերակառուցման մի քանի տարբերակներ, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին, կարող են լինել նաև այլ տարբերակներ, սակայն ամեն ինչ պետք է որոշվի հանրության և պետության համաձայնությամբ:
«Պետք է մշակել, գտնել նախագծային լուծումներ, որոնք ընդունելի կլինեն հանրության և պետության կողմից շահագործման համար»,- ասաց Գ.Ազիզյանը:
Նշենք, որ այսօր քննարկմանը ՀՀ ճարտարապետների միության վարչության անդամ, ճարտարապետ, «Զվարթնոց» օդանավակայանի հեղինակային իրավունքի իրավատեր Անահիտ Թարխանյանը ներկայացրեց իր նախագիծը, որի համաձայն Զվարթնոց օդանավակայանի «կլոր» պետական մասնաշենքը պետք է դառնա ինքնուրույն, գործի առանձին, որևէ կապ չունենա կոնցեսիոների կողմից կառուցված նոր օդանավակայանի հետ:
Կլոր շենքի ճարտարապետներից Ժորժ Շեխլյանը ներայացրեց իր տարբերակը՝ այսօրվա գործող օդանավակայանը և կլոր մասնաշենքը միացնել իրար, դարձնել մի օրգանիզմ և աշխատեցնել:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը ««Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 24.12.2015 թվականին տվել է հին համալիրի օղակաձև վթարային էստակադայի ապամոնտաժման թիվ 01/18-Ե-1157-82 թույլտվությունը:
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հիմնադրվել է 1961թ., նոր շենքը (կլոր) նախագծվել է 1974թ., շահագործման է հանձնվել 1982 թվականին, ճարտարապետներն են` Ա. Թարխանյանը, Ս. Խաչիկյանը, Ժ. Շեխլյանը, Լ. Չերքեզյանը: Օդանավակայանի նոր մասնաշենքը շահագործման է հանձնվել 2011-ի աշնանը:
Հարակից հրապարակումներ`
- Կոպիտ ասած, «Զվարթնոցի» սեյսմիկ վտանգավորության եզրակացությունը պատվեր է. Գ.Ազիզյան
- «Զվարթնոց»-ի կլոր շենքի հարցով կազմակերպվելու է քննարկում
- «Վերջ տվեք քանդելուն, բավական է ավերել». Գրականագետ
- Ռուբեն Բաբայան. Եթե միայն «Զվարթնոցի» աշտարակը մնա, պոմպակայանի տպավորություն է թողնելու
- Ավագանին տեղյակ չի եղել. Բախշյանը՝ «Զվարթնոցի» կլոր մասնաշենքի մասին
- ՀԽ-ում քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի շինության պահպանության հարցը
- «Ես` որպես համալիրի հեղինակի ժառանգ, դիմելու եմ Հայաստանի և Արգենտինայի իրավապահ մարմիններին». Անահիտ Թարխանյան
- «Կործանելով գնալու ենք». Մտավորականներն անհանգիստ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան