ԱԺ-ն լուրջ և մեծ կուսակցությունների տեղ է. Դավիթ Հարությունյանը՝ ՀԺԱՄ-ի ներկայացուցչին
ՀԺԱՄ կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Գալստյանն այսօր Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած լսումներում հայտարարեց, որ Ընտրական օրենսգրքում «փոքր կուսակցությունների համար ստեղծվում են արհեստական խոչընդոտներ»:
Երիտասարդը հատկապես վկայակոչեց օրինագծի այն դրույթը, որի համաձայն, ցուցակներում կուսակցությունն ընդգրկում է ոչ պակաս 80 և ոչ ավել, քան 300 թեկնածու: Իսկ ինչ վերաբերում է տարածքային ցուցակին, ապա բոլոր 13 ընտրատարածքների համար, կուսակցությունը պետք է ունենա ընդհանուր առմամբ 65 թեկնածու:
«Դա փոքր կուսակցությունների համար արհեստական խոչընդոտ է», -հայտարարեց ՀԺԱՄ-ի ներկայացուցիչը:
Արձագանքելով երիտասարդ ՀԺԱՄ-ականին, օրինագծի հեղինակը նկատեց, որ Ազգային ժողովը «մեծ ու լուրջ» կուսակցությունների տեղ է: «Ներեցեք, թող կոպիտ չհնչի, բայց Ազգային ժողովը լուրջ և մեծ կուսակցությունների տեղն է», -դիմելով երիտասարդին, ասաց Հարությունյանը:
Նրա խոսքով, կան երկրներ, որոնց խորհրդարաններում ընտրվում է հանրությանն անհայտ կուսակցություններ, բայց դա հակաժողովրդավարական գործընթաց է:
«Այնպես որ ես կարծում եմ՝ Ազգային ժողովը առնվազն այն կուսակցությունների տեղն է, որոնք կարող են ունենալ կուսակցության 80 անդամ, ում առաջադրում են և առնվազն ամեն մարզում ունենան 5 անդամ: Եթե որևէ կուսակցություն ի վիճակի չէ լուծել այդ հարցը, ես առաջարկում եմ մոտակա մեկ տարվա ընթացքում փորձել ուժերը կենտրոնացնել այդ հարցի վրա: Գոնե ամեն տարածքում փորձեք ունենալ հինգ հոգի, որից հետո հավակնեք ԱԺ-ում ներկայացված լինելուն», --հայտարարեց Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կսահմանափակվի ոչ թե ԶԼՄ-ների թիվը, այլ յուրաքանչյուր ԶԼՄ-ի կողմից լրագրողների թիվը. Դավիթ Հարությունյան
- Ընտրությունների մասնակիցների ցուցակները հատուկ ծրագրով կհամեմատվեն նախնական ցուցակի հետ. Դավիթ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին