«Իսլամական պետությունը» ստանձնել է Բրյուսելի ահաբեկչությունների պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում երեքշաբթի իրականացված ահաբեկչությունների համար պատասխանատվությունը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում կատարելով իտալական Askanews գործակալությանը:
Իտալական լրատվականն իր հերթին նշում է, որ ԻՊ հետ առնչություն ունեցող Amaq գործակալությունը, որը համարվում է ահաբեկչական կազմակերպության լրատվական կառույցը, հայտնում է` զինյալների կողմից պատասխանատվության ստանձման մասին:
Նշենք, որ երեքշաբթի` մարտի 22-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ահաբեկչությունների շարք է իրականացվել, որի հետևանքով երկու տասնյակից ավել մարդ է մահացել, իսկ վիրավորվածների թիվն անցնում է հինգ տասնյակից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան