Յան Մլադեկ. ստորագրվել է «Հուսիսային հոսք-2» գազամուղի շինարարության դեմ նամակի «ավելի մեղմ» տարբերակը
ԵՄ անդամ երկրների կողմից ստորագրվել է «Հուսիսային հոսք-2» գազամուղի շինարարության դեմ Եվրախորհրդին ուղղված նամակի «ավելի մեղմ» տարբերակը: «Ռիա նովոստի» գործակալության տված հարցազրույցում նման հայտարարությամբ հանդես է եկել Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկը:
«Այն իր բովանդակությամբ շատ ավելի մեղմ է, քան թե արդյունաբերության և առևտրի նախարարների`ավելի վաղ պատրաստված նամակը,- նշել է Յան Մլադեկը:
Նա նաև հայտարարել է, որ կապույտ վառելիքի մատակարարման հարցում Չեխիան չի ցանկանում կախված լինել բացառապես «Հուսիսային հոսք-2» նախագծից:
Ըստ նրա` պաշտոնական Պրահան կողմնակից է գազի մատարարման երկու` Բալթիկ ծովով և Ուկրաինայի տարածքով երկու ուղիների պահպանման գաղափարին:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ ԵՄ անդամ 8 երկրեր` Չեխիան, Էստոնիան, Հունգարիան, Լատվիան, Լեհաստանը, Սլովակիան, Ռումինիան և Լինվան «Հուսիսային հոսք-2» նախագծի իրականացման դեմ հատուկ նամակ են հղել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան