Սավչենկոն դատապարտվեց 22 տարվա ազատազրկման
ՌԴ Ռոստովյան շրջանի Դոնեցկի քաղաքային դատարանն այսօր վճռել է ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին դատապարտել 22 տարվա ազատազրկման, տեղեկացնում է «Interfax»-ը: Նույն դատարանը երեկ հրապարակել էր վճիռը, որի համաձայն Սավչենկոն մեղադրվում է ռուս 2 լրագրողների սպանության մեջ:
Դատավորների կոլեգիան որոշել է, որ Սավչենկոն կարող է ուղղվել բացառապես հասարակությունից մեկուսացվածության պարագայում: Բացի այդ, Սավչենկոյի նկատմամբ կիրառվել է տուգանք՝ ՌԴ սահմանն ապօրինի խախտելու համար:
Նշվում է, որ պետական մեղադրողը Սավչենկոյի ազատազրկման համար դատարանից միջնորդել էր 23 տարի ազատազրկում:
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը մեղավոր է ճանաչել Նադեժդա Սավչենկոյին
- Սավչենկոն կատարել է Ուկրաինայի նախագահի խնդրանքը
- Մոգերինի. Ռուսաստանը պարտավոր է ազատ արձակել Նադեժդա Սավչենկոյին
- Սավչենկոյի դատավճիռը կհրապարակվի մարտի 21-ին և 22-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան