Քաղաքական 10:00 22/03/2016

Ընտրական հանձնաժողովներում ՀԱԿ-ի անդամներին «Քաղաքացիական պայմանագիրը» չվստահելու հիմքեր ունի

Հայ Ազգային կոնգրես-Նիկոլ Փաշինյան հեռակա երկխոսությունը կարծես դադարել է, և Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում ընդունել են իրավիճակն այնպես ինչպես կա ու պատրաստվում են Հրազդանի քաղաքապետի ընտրություններին:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը, որպես Հայ Ազգային կոնգրես դաշինքի խմբակցության անդամ, նամակով միջնորդել էր խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին, որպեսզի Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ՀԱԿ դաշինքին վերապահված հանձնաժողովի անդամների տեղերը տնօրինի և դրանցում անդամներ նշանակի Սասուն Միքայելյանի շտաբը:

Իր հարցազրույցում Փաշինյանը հայտարարել էր, որ այս հարցով խոսել է ՀԱԿ խմբակցության 3 պատգամավորի հետ, որոնք համաձայնել են, և, ինքն էլ նրանց հետ միասին՝   խմբակցության 7 անդամներից 4-ը կողմ են, որպեսզի Սասուն Միքայելյանը նշանակում կատարի:

Այնուհետև, Հայ Ազգային կոնգրեսը հանդես եկավ հայտարարությամբ, որով, ըստ էության, մերժում էր Փաշինյանի առաջարկը. Մերժման հիմքն այն էր, որ ՀԱԿ-ը Հրազդանում ունի «անհրաժեշտ ռեսուրսներ»: Նույն հայտարարության մեջ նշվում էր նաև, որ խմբակցության որևէ անդամից այդ հարցի վերաբերյալ խմբակցության նիստ հրավիրելու մասին դիմում չի ներկայացվել:

Ապա իրադարձություններն այնպես զարգացան, որ Փաշինյանն առաջարկեց հարցը քննարկել խմբակցության նիստում ու նիստը անել բաց, քանի որ խնդիրը մեծ արձագանք էր ստացել:

«Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը որպես ՀԱԿ դաշինքի համամասնական ցուցակով խորհրդարան անցած պատգամավոր և Սասուն Միքայելյանը, ով եղել է այդ ցուցակում և բարձր հորիզոնականում՝ 13-րդում ու շատ ձայներ է ապահովել դաշինքի համար, իրավունք ունեին նման պահանջ ներկայացնելու և ըստ դրա, խնդիրը ներկայացվել է խմբակցությանը, որպեսզի լուծում ստանա: Բայց կարծես թե մինչև հիմա լուծում չի ստացել», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Մեկնաբանելով ՀԱԿ-ից հնչող հայտարարությունները, թե ոչնչից աղմուկ է բարձրացվել, Հարությունյանն ասաց, որ ամենևին էլ աղմուկ չի բարձրացվել և խնդիրը հասարակության ու լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել, և լրատվամիջոցներն էլ սկսել են լուսաբանել. «Հատուկ որևէ գործողություն չի արվել ու դրա հետ կապված հատուկ ինչ-որ դավադրություն փնտրել պետք չէ»:

Անդրադառնալով ՀԱԿ-ի հայտարարությանը, որտեղ զարմանք էր հայտնվում, որ «խմբակցության նիստին անձամբ ներկայանալու և հարց բարձրացնելու փոխարեն, պատգամավորը նամակ է ուղարկում, միաժամանակ իրեն իրավունք վերապահելով խոսելու խմբակցության այլ անդամների անունից, ինչը սկզբունքորեն անընդունելի է», ՔՊ կուսակցության վարչության նախագահն ասաց.

«Անձամբ ներկայացնելու հարցը չեմ հասկանում, որովհետև խմբակցության պատգամավորների հետ քննարկում է եղել, և խմբակցության պատգամավորը նամակով դիմել է: Հատուկ ընթացակարգ սահմանել կամ դրա հետ կապված ինչ-ինչ խնդիրներ նշել, կարծում եմ, տեղին չէ: Ընթացակարգը պահվել է. հարցը քննարկվել է առանձին պատգամավորների հետ, հետո նամակ է ուղարկվել»:

Նույն հայտարարության մեջ ՀԱԿ-ը վստահեցրել էր, որ թիվ 25 ընտրատարածքում ունեն մարդկային անհրաժեշտ ռեսուրսներ տեղամասային հանձնաժողովները համալրելու «այնպիսի անդամներով, ովքեր բազմիցս ապացուցել են օրենքների իրենց իմացությունը, օրինականության հաստատման համար պայքարելու վճռականությունը և համարձակությունը»:

Մեր հարցին, թե չի՞ վստահում ՔՊ-ն այդ հանձնաժողովականներին, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Այստեղ վստահել-չվստահելու հարց չկա, խնդիրն այն է, որ Սասուն Միքայելյանի շտաբի և «Քաղաքացիական պայմանագրի» կողմից նշանակված հանձնաժողովի անդամները շատ ավելի պարտաճանաչ կկատարեն աշխատանքը և ավելի պատրաստակամությամբ կաշխատեն: Այս պարագայում հանձնաժողովներում ՀԱԿ-ի ներկայացրած անդամների հետ խնդիրն առաջացել է այն բանից հետո, երբ օրինակ, վերջին հանրաքվեից հետո նույն ՀԱԿ-ը հայտարարեց, որ եղել են համատարած խախտումներ, բայց հանձնաժողովներում իրենց նշանակված ավելի քան 1700 անդամներից բողոք է ներկայացվել 30-40 հանձնաժողովականների կողմից»:

Մեր հարցին, թե այսինքն՝ թերի աշխատանք է կատարվել ՀԱԿ-ի նշանակած հանձնաժողովականների կողմից, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Թերի է եղել, թե թերի չի եղել, թվերն են խոսում այդ մասին: Թվերը կոնկրետ ցույց են տալիս անհամապատասխանություն հանձնաժողովի անդամների թվի, նրանց կատարած պարտաճանաչ աշխատանքի և ՀԱԿ-ի կողմից արված հայտարարության միջև»:

Դիտարկմանը, թե այդուհանդերձ ՀԱԿ-ական հանձնաժողովականներին վստահելու հարցում կասկածներ ունեն, Հարությունյանը պատասխանեց, որ ներկայացված թվային տվյալները «դրա մասին ամեն ինչ ասում են»:

Հետաքրքրվեցինք, թե ի վերջո ի՞նչ լուծում է տրվելու այդ հարցին, Հարությունյանը պատասխանեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» իր դիրքորոշումը հայտնել է և հավելեց. «Ավել գործողություն այս հարցի հետ կապված չենք անելու: Շտաբն արդեն գործում է, կուսակցությունը բնականոն աշխատում է և դրանից ավել գործողություն մենք չենք անելու: Սա է եղել մեր վերջնական դիրքորոշումը»:

Նրա խոսքով, տեղամասերում հանձնաժողովի անդամները պարտավոր են հետևել օրենքի պահանջներին:

«Այսինքն եթե նրանք պատշաճ կերպով կատարում են իրենց օրինական աշխատանքը, ուրեմն դա բխում է նաև մեր շահերից: Եթե չեն կատարում պատշաճ կերպով իրենց աշխատանքը, մենք ընտրություններից հետո համապատասխան եզրակացություն կանենք: Բայց ես չեմ ուզում վատ կանխավարկածով առաջնորդվել և հենց հիմիկվանից ասել, որ խնդիրներ կունենանք: Նաև մեր կողմից ընտրությունների վերահսկման մոնիտորինգը, ցույց կտա, թե հանձնաժողովի որ անդամը ինչպես է աշխատել տեղում», -հայտարարեց Հարությունյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու. Աբրահամյան
«Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց ԱԺ»
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ Սրբազան
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարություններից» առաջ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի։ Նոր տվյալները հրպարակել է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ամենաշատը գլուխ են գովում ասֆալտի թեմայով: Ավելին, վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, տարեվերջի օրերին ՀՀ կառավարությունում թեժ քննարկում է եղել. Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:57
Հունվարի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 10-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:56
Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Ի՞նչ է ակնարկել
«Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է»,-մեջբերում է քաղաքագետ Ստեփան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան
12:55 10/01/2025

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}