ԱՄՆ-ն զգուշացնում է Եվրոպայում նոր ահաբեկչությունների մասին
Եվրոպայում ահաբեկչական նոր գործողություններ են նախապատրաստվում: Նման զգուշացումով է հանդես եկել ԱՄՆ Պետքարտուղարությունը: Հաղորդում է «Ռիա նովոստի» գործակալությունը:
Պետքարտուղարության տարածած հայտարարությունից պարզ է դառնում, որ ահաբեկչական խմբավորումների թիրախները կարող են լինել հանգստյան գոտիները, տուրիստական կենտրոնները, սպորտային միջոցառումները, հանրային տրանսպորտն ու ռեստորանները:
Առկա սպառնալիքների պատճառով, ԱՄՆ-ն կոչ է անում իր քաղաքացիներին հաշվի առնել փաստացի վիճակը՝ Եվրոպա մեկնելու մտայնություն ունենալիս, ինչպես նաև ուշադիր հետևել ԱՄՆ իշխանությունների անվտանգության պահպանման հրահանգներին, անընդհատ կապի մեջ լինել հարազատների հետ՝ վերջիններիս տեղեկացնելով իրենց շարժի ուղիների մասին, հեռու մնալ կրոնական միջոցառումներից և այլ մարդաշատ կուտակումներից: